Քաղաքական

12.02.2021 09:31


Շիշ բռնողի հերթական հովանավորյալը՝ ոստիկանական համակարգում

Շիշ բռնողի հերթական հովանավորյալը՝ ոստիկանական համակարգում

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Զորիկ Ավդիշոևն առանձնակի ջանասիրություն է ցուցաբերում իրենց բողոքի ձայնը բարձրացնող անձանց ճնշելու գործում:

Ամենացայտուն օրինակներն արտահայտնվեցին գնդապետ Սայաթ Շիրինյանին և ՀՅԴ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին ապօրինի բերման ենթարկելու և ձերբակալելու ժամանակ:

Պարզվում է, որ այդ «ջանասիրությունը» պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն անձնավորությունն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ոչ անհայտ Հայկ Սարգսյանի (Շիշ բռնողի) մտերիմն է (հարևանը), որին ոչ միայն ծառայություն է մատուցում տեղեկատվություն տրամադրելու, այլ նաև ապօրինի գործողություններ ձեռնարկելու տեսքով:

Վարձատրությունը շատ չուշացավ, և նա սովորական օպերից դարձավ Արաբկիրի բաժնի պետի, ըստ էության, առաջին տեղակալը: Հատկանշական է, որ նույն բաժնի պետը՝ Արմեն Վաթյանը, ըստ տեղեկությունների, սերտ հարաբերությունների մեջ է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդվարդ Աղաջանյանի հետ:

Հավանաբար՝ հովանավորչական, ըստ էության, կոռուպցիոն այս կապերը շատ խորն են ու ավելի մեծ ծավալների են հասնում, որի արդյունքներին՝ անօրինական գործողությունների տեսքով, առաջիկայում դեռ էլի ենք ականատես լինելու:

Այս խորագրի վերջին նյութերը