Ինչո՞ւ հրաժարական չի տալիս ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը
Կապիտուլյացիայից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակված Արա Այվազյանն առաջին հայացքից նորմալ, զուսպ և հավասարակշռված մարդու տպավորություն է թողնում։ Թեև միայն այն փաստը, որ նա համաձայնել է աշխատել Արցախի պետականությունը կործանած և Հայաստանի անվտանգությունը հարցականի տակ դրած Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, արդեն լրջորեն կասկածի տակ են դնում առաջին տպավորությունը։ Ինչևէ։
Արա Այվազյաննայսօր սենսացիոն հայտարարություն է արել։ Նա ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթից է ԱԺ–ում խոսել Նիկոլի կառավարության ամենամեծ փողային հակումներն ունեցող (Նիկոլից հետո, բնականաբար) փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Հիշեցնենք, որ Ավինյանը խոսել էր, որ Ադրբեջանի հետ թուղթ է ստորագրվել ՀՀ սահմանների վերաձևման մասով՝ Դավիթ Բեկ–Կապան հատվածում։
Արա Այվազյանը տարանջատվում է Ավինյանից, լրագրողներից փախչում՝ հայտարարելով, թե իրեն հայտնի են միայն նոյմբերի 9–ի ու հունվարի 11–ի թղթերը, մյուսների մասով ինքը տեղյակ չէ։ Այվազյանն, ըստ այդմ, ցույց է տալիս, որ դավաճանական այդ գործարքի մեջ ինքը չկա։
Այվազյանի ասածները հավատ են ներշնչում։ Նա, թերևս, տեղյակ չի եղել այն թղթից, որը ստորագրել է Նիկոլն ու Սյունիքի մի մասը նվիրել Ալիևին։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս Այվազյանը։
Եթե նա մեր արտաքին գործերով է զբաղվում, բանակցում Հայաստանի անունից, բայց տեղյակ չէ, թե ինչով է զբաղված Հայաստանի վարչապետը արտաքին ոլորտում ու միայն մամուլից է տեղեկանում, որ սահմանները վերաձևվում են գաղտնի համաձայնագրով, ապա դա նշանակում է, որ պետության ձախ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված աջը։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ պետական կառավարման համակարգում քաոս է, պարզ ասած՝ բառդակ։
Եթե Այվազյանն այդ բառդակում մնում է նախարարի աթոռին, ապա դա նշանակում է, որ ինքը ևս մասնակից է դառնում դավաճանությանը։ Այսինքն՝ կիսում է մեր տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերի պատասխանատվությունը։ Ու կապ չունի, որ իրեն տեղյակ չեն պահում։ Հիմա էլ հո՞ ինքը գիտի, թե ինչն ինչոց է։ Եթե մնում է աթոռից կառչած, ուրեմն վաղը ինքն էլ է հոդվածի տակ ընկնելու։ Այնպես որ Այվազյանի ընտրությունը մեծ չէ։ Տալ հրաժարական ու հրաժարականի տեքստում հստակ նշել պատճառների մասին։ Կամ մնալ Նիկոլի կաբինետում ու մասնակից դառնալ Հայաստանի դեմ իրականացվող սրիկայությանը։
Ինչո՞ւ հրաժարական չի տալիս ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը
Կապիտուլյացիայից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակված Արա Այվազյանն առաջին հայացքից նորմալ, զուսպ և հավասարակշռված մարդու տպավորություն է թողնում։ Թեև միայն այն փաստը, որ նա համաձայնել է աշխատել Արցախի պետականությունը կործանած և Հայաստանի անվտանգությունը հարցականի տակ դրած Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, արդեն լրջորեն կասկածի տակ են դնում առաջին տպավորությունը։ Ինչևէ։
Արա Այվազյանն այսօր սենսացիոն հայտարարություն է արել։ Նա ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթից է ԱԺ–ում խոսել Նիկոլի կառավարության ամենամեծ փողային հակումներն ունեցող (Նիկոլից հետո, բնականաբար) փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Հիշեցնենք, որ Ավինյանը խոսել էր, որ Ադրբեջանի հետ թուղթ է ստորագրվել ՀՀ սահմանների վերաձևման մասով՝ Դավիթ Բեկ–Կապան հատվածում։
Արա Այվազյանը տարանջատվում է Ավինյանից, լրագրողներից փախչում՝ հայտարարելով, թե իրեն հայտնի են միայն նոյմբերի 9–ի ու հունվարի 11–ի թղթերը, մյուսների մասով ինքը տեղյակ չէ։ Այվազյանն, ըստ այդմ, ցույց է տալիս, որ դավաճանական այդ գործարքի մեջ ինքը չկա։
Այվազյանի ասածները հավատ են ներշնչում։ Նա, թերևս, տեղյակ չի եղել այն թղթից, որը ստորագրել է Նիկոլն ու Սյունիքի մի մասը նվիրել Ալիևին։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս Այվազյանը։
Եթե նա մեր արտաքին գործերով է զբաղվում, բանակցում Հայաստանի անունից, բայց տեղյակ չէ, թե ինչով է զբաղված Հայաստանի վարչապետը արտաքին ոլորտում ու միայն մամուլից է տեղեկանում, որ սահմանները վերաձևվում են գաղտնի համաձայնագրով, ապա դա նշանակում է, որ պետության ձախ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված աջը։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ պետական կառավարման համակարգում քաոս է, պարզ ասած՝ բառդակ։
Եթե Այվազյանն այդ բառդակում մնում է նախարարի աթոռին, ապա դա նշանակում է, որ ինքը ևս մասնակից է դառնում դավաճանությանը։ Այսինքն՝ կիսում է մեր տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերի պատասխանատվությունը։ Ու կապ չունի, որ իրեն տեղյակ չեն պահում։ Հիմա էլ հո՞ ինքը գիտի, թե ինչն ինչոց է։ Եթե մնում է աթոռից կառչած, ուրեմն վաղը ինքն էլ է հոդվածի տակ ընկնելու։ Այնպես որ Այվազյանի ընտրությունը մեծ չէ։ Տալ հրաժարական ու հրաժարականի տեքստում հստակ նշել պատճառների մասին։ Կամ մնալ Նիկոլի կաբինետում ու մասնակից դառնալ Հայաստանի դեմ իրականացվող սրիկայությանը։
Պետրոս Ալեքսանյան