Քաղաքական

11.02.2021 16:45


Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափը կբարձրացվի. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափը կբարձրացվի. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված՝ վնասի հատուցման չափերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 կողմ, 30 դեմ և 2 ձեռնպահ ձայներ:

Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 միլիոնի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

ՀՀ արդարադատության նախարարությունը, սակայն, նախագծի առնչությամբ առաջարկել էր վիրավորանքի և զրպարտության համար՝ պատգամավորի առաջարկած փոխհատուցման ավելի բարձր սահմանաչափերը փոփոխել՝ սահմանելով ավելի նվազ սահմանաչափեր՝ 2 մլն դրամ և 3 մլն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը