Լրահոս

11.02.2021 16:11


Մեր հողը մեզանից տանում են, պետք է ոտքի կանգնել. Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Մեր հողը մեզանից տանում են, պետք է ոտքի կանգնել. Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Ընթանում է «Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը:

Հիմնարկեքի արարողությանը ներկա են մշակույթի, հասարակական, քաղաքական, ռազմական գործիչներ, ովքեր ևս հնարավորություն կունենան իրենց տեսակետներն հայտնելու երկրում տիրող իրավիճակի, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործընթացների վերաբերյալ:

««Հայ ազգային ճակատ»-ի նպատակն է համահայկական համախմբման միջոցով կյանքի կոչել պետականակենտրոն, ազգային ծրագրեր, որոնք կծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին, ամրապնդելով մեր տեղն ու դերը այս տարածաշրջանում, որպես կայուն, անվտանգ և զարգացող պետություն: Մենք համոզված ենք. Հայության ներուժի մեկտեղման և միասնականության ճանապարհներով կարող ենք ազատվել երկրում տիրող ապազգային մթնոլորտից և որդեգրել պետության կայունության ուղի»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Հայրենիքի պետականության համար մտահոգվող մարդիկ չեն կարող համարվել հին կամ նոր, մեր բոլորի նպատակը այսօր մեկն է: Այս մասին «Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության հիմնարկեքի արարողության ժամանակ ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով այսօր պետք է համախբվել և վեր կանգնել կուսակցական շահերից և գաղափարներից, քանի որ երկրի ղեկին ապազգային դավաճանական ուժեր են:

«Մենք բաց ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են ոտքի կանգնել հողի և հայրենիքի կորստի դեմ պայքարին, մի եկեք մեզ մոտ, մենք ինքներս կգանք ւ պետք է ձնագնդիի էֆեկտով ավելանանք»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը