Ի՞նչ պետական գաղտնիքների մասին է «բլթացնում» նիկոլի Տ.Ավինյանը
Այդպիսի մի պարետ կա. կորոնավարակի համաճարակի ՀՀ պարետ, երկիրը վարակային մահվան գոտու վերածած Տ.Ավինյանը: Նա, որ նիկոլի փոխվարչապետն է:
Նախօրեին նրան ԱԺ կոչվող հիմնարկությունում այդպիսի հարց ուղղեց մանդատավորներից մեկը, թե կա՞ այլ համաձայնագիր, հուշագիր նիկոլենց ալիևի հետ, բացի տխրահռչակ կապիտուլյացիոն ակտից ու մոսկովյան այցի ժամանակ դրա վերա-արձանագրումից:
Պատգամավորը մի փոքր այլ կերպ հարցը ձևակերպեց, բայց իմաստը դա էր: Իսկ շարժառիթն էլ այն էր, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Սյունիքում բավականին «արկածային» պայմաններում իրեն հայտնի դարձած հայ-ադրբեջանական մի «հուշագրի» բովանդակությունը։ Ըստ այդմ, կա ինչ-որ հուշագիր, որով Հայաստանի անունից հանդես եկող կապիտուլյանտների իշխանությունը ադրբեջանական կողմի հետ ինչ-ինչ բաներ է պայմանավորվել, որ... ՀՀ քաղաքացիներս մեր երկրի տարածքում, մասնավորապես՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածով տեղաշարժվելու հնարավորություն ունենանք:
Ի՞նչ պատասխանեց նիկոլի փոխվարչապետ Տ.Ավինյանը:
Այս Տ.Ավինյանը սկսեց ինչ-որ բաներ «բլթացնել», թե, գիտե՜ք, քանի որ այդ հարցին պատասխանելու դեպքում «որոշակի պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսենք...», ԱԺ ամբիոնից չեն կարող նման հարցեր քննարկել: Հանրագումարում, նիկոլի Տ.Ավինյանը հաստատեց, որ այո՛, կա ադրբեջանցիների հետ ևս մեկ համաձայնություն:
Նախ, «պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալներ» կապակցությունն անգրագիտություն է, մասնավորապես «հանդիսանալը» օտարաբանություն է (ինչպես ասենք՝ «խոսքը գնում է», «բանի էությունը կայանում է նրանում» և այլն), ինչը հուշում է տալիս, որ այն գործածողը հայերեն չի մտածում: Դա դեռ իր հերթին: Ասենք, սրանց իշխանության դեպքում օտարաբանություններով խոսելը բնական է, ի վերջո, սրանք լիովին ու անթաքույց օտարների շահերն են սպասարկում՝ հայ ժողովրդի կենսական շահերը ոտնահարելով:
նիկոլի Տ.Ավինյանն ասում է, թե՝ «պետական գաղտնիք» կա այդ հարցում: Ումի՞ց պետական գաղտնիք: Այսինքն, այն, որ ադրբեջանցիների հետ նիկոլն ու Տ.Ավինյանը ժողովրդի թիկունքում, մեր պետության ու մեր ժողովրդի անվտանգության հաշվին ինչ-ինչ բաներ են պայմանավորվել, ավելին, հուշագրել դրանք, պետական գաղտնի՞ք է:
Պետական գաղտնիք ասվածն, առհասարակ, այն տեղեկությունն է կամ տեղեկությունների համախումբը, որոնց չպետք է տեղեկանա թշնամին (թշնամիները):
Եթե այն, ինչի մասին խոսվում է, գիտեն ադրբեջանցիները, գիտեն հայերին տներից դուրս ելնելու համար ժամ սահմանող ադրբեջանական ասքյարները, գիտեն խաղաղապահություն անող ռուսական զինվորները, էլ ումի՞ց է գաղտնիք այդ հուշագիրը, որից մի օրինակ էլ, ինչպես նշել էր Հրանտ Բագրատյանը, ռուս զինվորականներն իրեն էին տրամադրել:
Տ.Ավինյանի ներկայացրածի տրամաբանությամբ՝ իրենց ու իրենց ալիևի միջև «ի կատարումն նոյեմբերի 9-ի» կապիտուլյացիայի, ևս մեկ համաձայնության կնքումը «պետական գաղտնիք» է միայն հայ ժողովրդից, հայ հասարակությունից, ՀՀ քաղաքացիներից: Այսինքն, դա այն տեղեկությունն է, որի մասին տեղյակ են նիկոլն ու իր քայլակիցները, ալիևին ու ադրբեջանական կողմն առհասարակ, բայց որը թաքուն է պահվում ՀՀ քաղաքացիներից: Հետևությունը մեկն է. նիկոլ փաշինյանի, նրա Տ.Ավինյանի, այլազան անուն-ազգանուններով մյուս «նիկոլների» համար միակ թշնամին հայ ժողովուրդն է, հայ հասարակությունն է, Հայաստանի քաղաքացիներն են:
Այնպես չէ, որ հենց միայն այդ մի դրվագով դա պետք է նկատվեր հայության դեմ նիկոլի թշնամությունն ու ուլտրաթրքաբարո ատելությունը: Հայության նկատմամբ նիկոլի, իր կնոջ, իրենց մանկլավիկների ծայրահեղ ատելությունը հորդում է նրանց ամեն մի քայլից, խոսքից, դեմքի արտահայտությունից, հայացքից, շարժուձևից, գործողություններից: Այդ ատելությամբ էր, որ նրանք կործանեցին Արցախը, ալիևի հետ պայմանավորված սպանեցին հազարավոր հայ զինվորականների, թշնամուն նվիրեցին Հայրենիքի մի մեծ մասը, այժմ էլ զբաղված են Հայաստանի մնացյալ հատվածը վերջնականապես կործանելու իրենց սև գործով:
Նման իրադրությունը ևս մեկ անգամ հուշում է, որ սրանց անբարո և օտարածառա իշխանության դեմ պայքարը ոչ թե պարզապես քաղաքական է, այլ ձեռք է բերում ընդգծված ազգային-ազատագրական բնույթ և բովանդակություն:

Արմեն Հակոբյան