Նիկոլի «Խաղաղության» կուսակցությունը հերթական պատերազմն է բերում․ գինը Հայաստանն է
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես դիրքավորվեց որպես «Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ, ինչը նշան էր այն բանի, որ նա մեր գլխին պատերազմ է բերելու։
Ակտիվ խաղաղասեր էր խաղում Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը, ով հիմա խճճվել է վոյաժների մեջ՝ մինչև այդ հասցնելով զոհել հայ զինվորներին՝ հանուն ոչնչի։
Ով ով է Հայաստանում
Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է։ Պատերազմ բերողները ներկայանում են որպես «Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ։ Իսկ նրանք, ում ընդունված է «Պատերազմի» կուսակցության անդամ համարել, ապահովում են խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն։
Այսպես կոչված խաղաղության կուսակցության ներկայացուցիչներ են ներկայանում Լևոն Տեր–Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը։
Այսպես կոչված պատերազմի կուսակցության առաջնորդ է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանը։
Ուշագրավն այն է, որ խաղաղության կուսակցության ներկայացուցիչները Արցախի խնդիրը համարում են բեռ ու Հայաստանի զարգացման խոչընդոտ, մեր երկրի զարգացման հնարավորությունն էլ պայմանավորում են թուրք–ադրբեջանական զույգի բարեհաճությամբ՝ «Սահմանները բացենք, որ Սերգո ջանը լավ ապրի» ծրագրի շրջանակներում։
Պատերազմ բերող «խաղաղասերները»
1998–ին նախագահի աթոռից հեռացվող Լևոն Տեր–Պետրոսյանը նաֆսեց, թե բա հեռանում է խաղաղության կուսակցությունը և գալիս է պատերազմի կուսակցությունը, որը շատ շուտով պատերազմ է բերելու, փլուզումներ և այլն։ Կյանքը ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանը սխալվեց, իսկ նրան հեռացնողները ճիշտ էին։
Հայաստանն իր նորանկախ պատմության մեջ ամենախաղաղն ապրել է ու տնտեսապես աճել այն փուլում, որը լևոնականների բնորոշմամբ՝ «պատերազմի» կուսակցության առաջամարտիկների տարիներն էին։ Խոսքը 1998–2008–ի մասին է։
«Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչներին ու դրանց թուրքական կուռատորներին, բնականաբար, ձեռնտու չէր այդ պատկերը և նրանք փորձ արեցին «խաղաղասիրության» անվան տակ ռևանշի հասնել 2008–ին։ Տեղի ունեցան «Մարտի 1»–ի դեպքերը, սպանվեց 10 մարդ։ Ռևանշը թույլ չտրվեց 2008–ին, սակայն ստացվեց 2018–ին։ Արդյունքում ստացանք պատերազմ, կապիտուլյացիա, 5․000–ի հասնող զոհեր, 10․000–ից ավելի վիրավորներ, Արցախի պետականության կորուստ, Հայաստանի փոքրացող սահմաններ և նոր պատերազմի բերող քայլեր։
Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է, որ ինքը Ադրբեջանի ուզած «GPS»–ով է գծում Հայաստանի սահմանները, քանզի խաղաղություն է ուզում բերել մեր երկրին, սակայն դա ճիշտ հակառակի մասին է վկայում։
Նիկոլն ինչպես 44–օրյա պատերազմից առաջ, այնպես էլ հիմա մեր ժողովրդին պատրաստում է խաղաղության, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են նոր պատերազմի։ Այս անգամ թիրախը Հայաստանն է։ Սկսել են Սյունիքից ու Նիկոլից ստանում են այն, ինչ իրենց պետք է։
Այն քարտեզը, որ մեր օրերում գծվում է Ալիևի հետ Նիկոլի դավաճանական պայմանավորվածությունների արդյունքում, բերելու է պատերազմ ու պարտություն, այլ ոչ թե խաղաղություն և բարեկեցություն։ Մեզ կտրում են ճանապարհներից ու Սյունիքը թևաթափ անում։
Իսկ այն կերակուրը, որով փորձում են պողոսներին կերակրել, թե բա հեսա սահմաններն ու կոմունիկացիաները բացվելու են, կյանքը դառնա ուրախ, իսկ ապրուստը՝ ձրի, Նիկոլի լկտի ստերից մեկն է։ Այդ ճանապարհներից օգտվելու են բացառապես թուրքերն ու ադրբեջանցիները, այն էլ՝ մեր հաշվին։
Այնպես որ Հայաստանում «Խաղաղության» կուսակցությունը միշտ բերում է պատերազմ, պարտություն, ավերածություններ։ Նիկոլը Լևոնի գավառական տեսակն է։ Երկուսն էլ «Խաղաղության» կուսակցությունից են ու երկուսն էլ կապիտուլյանտ։
Հայաստանին արժանապատիվ խաղաղություն, անվտանգություն, զարգացում բերող լիդերներ են պետք։

Կորյուն Մանուկյան