Մեկնաբանություն

11.02.2021 11:52


Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է․ ինչո՞վ է զբաղված բանակը

Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է․ ինչո՞վ է զբաղված բանակը

Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով սադրեց պատերազմ, նպաստեց մեր պարտությանն ու հանգեցրեց կապիտուլյացիայի։ Նրա արածը պետական դավաճանություն է։

Նիկոլի ամեն մի օրը վարչապետի աթոռին մեզ նոր պարտություն է բերում ու նոր դավաճանության հնարավորություն տալիս նրան։

Ինչ ուզում՝ այն էլ ստորագրում են

Պարզվում է, որ Նիկոլը 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունը պետության ու ժողովրդի թիկունքում ստորագրելուց բացի մեկ այլ թուղթ էլ է գաղտնի ստորագրել։ Նա թշնամու օգտին գործողություններ է իրականացրել, որն ընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 299–րդ հոդվածի տակ, քանզի Նիկոլն ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության թուղթ է ստորագրել, և այդ թղթով Ադրբեջանին է հանձնում Հայաստանի տարածքները։

Քրեական օրենսգիրքը նման դեպքերում նախատեսում է 10–ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Նիկոլի հանցակից «ուսապարկ» Տիգրան Ավինյանը երեկ ԱԺ–ում ընդունեց, որ իրենք Կապանի մասով թուղթ են ստորագրել։ Թուղթ, որի մասին համեստորեն լռում էին մինչև Հրանտ Բագրատյանի բացահայտումը։

Եթե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քրեական գործ չի հարուցում այս բացահայտումից հետո, ապա անխուսափելի իշխանափոխությունից հետո ինքն էլ է դատվելու որպես հանցակից–դավաճան, քանզի ՀՀ տարածքային ամբողջականության դեմ արված քայլերն ու անվտանգությանը սպառնացող դավաճանությունը չի կարող առանց հետևանք մնալ։

Ի դեպ, հոդվածի տակ են ընկնում նաև զինված ուժերի ղեկավար կազմը՝ Վաղարշակ Հարությունյանով և Օնիկ Գասպարյանով։

ՀՀ սահմանադրության 14–րդ հոդվածի 1–ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Մեր զինված ուժերը չեն ապահովում Սահմանադրության պահանջը՝ գործելով հանցագործություն։ Բարձրագույն հրամկազմին հիշեցնենք, որ նրանք երդվել են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե դավաճան Նիկոլ Փաշինյանին։ Նույն հարցն, ի դեպ, վերաբերում է ԱԱԾ–ին ու ոստիկանությանը։ Վերջինիս որոշ շարքային ներկայացուցիչներ նույնպես դատվելու են՝ Նիկոլի հետույքը ջանադրաբար ու էնտուզիազմով պահելու համար։ Կարմիր բերետը նրանց համապատասխան տեղում է հայտնվելու, ընդորում՝ առանց «վազելինի»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը