Լրահոս

11.02.2021 11:35


Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում

Ֆուտբլային մասնագետ, ազգային թիմերի տարբեր տարիքային թիմերի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Նազարյանը համատեղելու է աշխատանքը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում:

Ստեղծվել է տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը: Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և իր մեջ ներառելու է ինչպես տարիքային տարբեր հավաքականների աշխատանքների վերահսկումը, այնպես էլ մարզչական կրթության կազմակերպման հետ կապված ամենատարբեր գործառույթների իրականացումը:

Այս խորագրի վերջին նյութերը