Լրահոս

11.02.2021 11:14


5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 676-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3921-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 265 է, ընդհանուր առողջացածներինը՝ 160 670, փաստացի բուժվողներինը՝ 4085: Մեկ օրում արվել է 2500 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 673 538 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը