Սյունիքում ավելի քան 30կմ ճանապարհը վարորդը գնում է հայկական, ռուսական ու ադրբեջանական դրոշների կողքով
Գորիսից Շուռնուխ տանող ճանապարհի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Սկզբում վարորդին կանգնեցնում են հայ սահմանապահները, հեռախոսահամար փոխանցում, այնուհետև առաջին ուղեկալը, որ տեսնում ենք՝ ռուսականն է, ճամփեզրի աջ և ձախ հատվածներում հանդիպում ենք ադրբեջանական գրությամբ կապույտ նշաններ, մի տեղ էլ՝ բարի գալուս Ադրբեջան պաստառը, ադրբեջանցիներ, սակայն, չկան։ Որոտան չհասած ադբեջանական ու ռուսական ուղեկալներն են՝ կողք կողքի, ադրբեջանցի զինծառայողն էլ ճանապարհի ձախ հատվածում՝ ցանցային ցանկապատի ետևում կանգնած է, զենքով, հետևում է գնացող-եկողներին։ Տպավորություն է, որ միտումնավոր է ընտրված հերթապահության հենց այդ հատվածը, որպեսզի եկող և գնացողների համար տեսանելի լինի։ Ճանապարհին որևէ մեկը մեզ չկանգնեցրեց։ Շուռնուխից դեպի Կարմրաքար, շուրջ 10 կիլոմետր ճանապարհը ևս տեղ-տեղ մտնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Ընդհանուր ավելի քան 30կմ ճանապարհ վարորդը գնում է հայկական, ռուսական ու ադրբեջանական դրոշների կողքով՝ մեկ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, մեկ Հայաստանի։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, նկարի համար, կներեք, բայց թույլտվություն չկարողացա վերցնել, պատկերված տարածքը Ադրբեջանի ԱԱԾ վերահսկողության տակ է։
Սյունիքում ավելի քան 30կմ ճանապարհը վարորդը գնում է հայկական, ռուսական ու ադրբեջանական դրոշների կողքով