Հոգնել է բացատրելուց, որ պետական ստրուկտուրան քայլականների օֆիսը չէ. պետպաշտոնյան կառավարության անդամներին երեխաներ է անվանել
Կառավարությունում նորից հրաժարականների «շքերթ» է սկսվել: Նույն համակարգից միանգամից երկու բարձրաստիճան պատոնյա է լքել պոստը․ Սոցապ ծառայության (ՍԱԱԾ) պետ Անի Ամիրշադյանն ու 1-ի տեղակալը Արայիկ Պարոնյանը միաժամանակ են հրաժարականի դիմումներ դրել վարչապետի սեղանին: Այս մասին հայտնում է Yerevan.Today-ը:
Խոստովանենք՝ սա փաշինյանական բացառիկությունների շարքից հավակնում է դառնալ ամենատպավորիչ դրվագը:
Սա նոնսենս է բոլոր իմաստներով, սովորաբար Պետի կամ նախարարի հրաժարականի պարագայում նրա ողջ պատասխանատվության բեռը ավտոմատ դրվում է 1-ին տեղակալի վրա: Իսկ երբ երկուսն են միաժամանակ «փախչում» համակարգից, սա արդեն լրիվ լուրջ իրավիճակ է և գուժում է թերևս համակարգի ներսի ախտի մասին:
Yerevan.Today –ին չհաջողվեց զրուցել Անի Ամիրշադյանի հետ, ով, ի դեպ, հեղափոխությունից հետո ՍԱԱԾ պաշտոնում Նիկոլի նշանակված երրորդ թեկնածուն էր՝ վարչապետի ներկայիս օգնական Սուրեն Ղամբարյանից և ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Բոշյանից հետո:
Իսկ ահա Արայիկ Պարոնյանը, ով համակարգի հին ոսկոր է՝ 24 տարի, որից 12-ը եղել է Սոցապ ծառայության պետի տեղակալ, Yerevan.Today-ի հետ զրույցում խոստովանեց, որ նորերի հետ ունի չհասկացվածության կամ ինչպես ինքն է բնութագրում՝ կումունիկացիայի խնդիր: Ասում է՝ հոգնել է հեղափոխության հաշվին համակարգ լցված «երեխաներին» բացատրելուց, որ պետական ստրուկտուրան դա քայլականների օֆիսը չէ:
Նկատենք, որ Ծառայության պետ Անի Ամիրշադյանի հրաժարականի մասին պաշտոնական հաղորդումը դեռ չկա, սա նշանակում է, որ վարչապետի հանձնարարականով այդ պոստին նշանակվելու համար առնվազն նոր «մահապարտ է փնտրվում», ով կհամաձայնի աշխատել Փաշինյանի «մանկապարտեզի» հետ: Իսկ ահա 1-ին տեղակալ Արայիկ Պարոնյանը բավականին զավեշտալի ելույթի տեքստով է հարժեշտ տվել «նիկոլի գլխավորած թիմի երեխաներին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: