Կարծիք

10.02.2021 22:00


Ազատվել «անառակ հայից»

Ազատվել «անառակ հայից»
Հեղափոխական էյֆորիայի հովերի տակ` 2018-ին նիկոլապաշտ զանգվածի մեջ մի ցնորամիտ թեզ էր պտտվում, ըստ որի` «եթե նույնիսկ հացը դառնա հազար դրամ, դարձյալ Նիկոլ Փաշինյանին ենք սատարելու»: Երևանի բնակչուհի ֆանատիկի այս հայտարարությունը որոշակիորեն տխուր մարգարեություն դարձավ, և կյանքը ցույց տվեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ գնաճ արձանագրեցին` հատկապես պատերազմից հետո:
Եվ այսօր ունենք մի իրավիճակ, երբ համատարած արտագաղթի և գործազրկության ֆոնին հավկիթը դարձել է 80 դրամ` թանկանալով 26,4 տոկոսով, շաքարավազը դարձել է 480 դրամ` թանկանալով 40,5 տոկոսով, բուսայուղը դարձել է 990 դրամ` թանկանալով 44,5 տոկոսով, և այց ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: Հացի հատը դեռ հազար դրամով չեն վաճառում, իհարկե, բայց գնալով քաշն են փոքրացնում, ուստի հացը կշռելու դեպքում կտեսնենք, որ մեկ կիլոգրամն արժե մոտ 2000-ից 2500 դրամ: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ` ցինիկաբար մտնել ժողովրդի գրպանը և թալանել նրա վերջին կոպեկը: Այն ժողովրդի, որից Փաշինյան Նիկոլը խլեց հայրենիքի մի ստվար հատվածը, խլեց արցախցու տունն ու տեղը, խլեց արյունով 30 տարի պահած հողը, վերացրեց հայի պարծանք Եռատոնն ու ապականեց մեր բոլորի ազգային արժանապատվությունը, հույսերն ու ապագան: Այժմ այդ նույն մարդը, եթե նրան կարելի է «մարդ» կամ «հայ» անվանել, տանում է մեր երեխաների վերջին կտոր հացը:
Տարիներ առաջ, երբ Փաշինյանը պատգամավոր էր, իսկ Կարեն Կարապետյանը վարչապետ, ընդդիմադիր պատգամավորի դիրքերից Նիկոլը իբր սուր հարցեր էր ուղղում նրան: Նա ծաղրանքով ասում էր, թե բա` սնունդը թանկացել է, ուրեմն ի՞նչ ուտի քաղաքացին` սոխ ու սխտոր, թե՞ խառը կանաչի:
Մյուսներին ողջ կյանքում ծաղրած Նիկոլը այսօր ինքը արժանանում է թե՛ հայրենակիցների, թե՛ ադրբեջանցիների, թե՛ ողջ աշխարհի ծաղրին: «Քաղաքացու օրվա առթիվ» փողոցում ցուցադրաբար խորոված անող ժեխապետը այսօր ժողովրդին սովի է մատնում: Ուստի ժամանակն է, որպեսզի մենք լրջորեն մտածենք` օր առաջ ազատագրվել այս անառակ «հայից», որը գողացել է մեզնից մեր ամեն ինչը, մեր ամենաթանկն ու օրվա ապրուստը:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը