Լրահոս

14.04.2009 21:02


«Քաղաքական զբոսանքը» տեղի է ունեցել Սբ. Կաթողիկե եկեղեցու բակում

Այսօր երեկոյան, երբ ոստիկանները «քաղաքական զբոսանք» կատարողներին արգելել են զբոսնել Հյուսիսային պողոտայում, նրանք հավաքվել Սբ. Կաթողիկե եկեղեցու բակում։

«Քաղաքական զբոսանք» կատարողներին պատշաճ  հեռավորությունից հետևում էին ոստիկանության աշխատակիցները։ Մասնակիցները պատմում էին, որ Հյուսիսային պողոտայում ոստիկանները զբոսանքն արգելել են, նույնիսկ փորձ է կատարվել խոչընդոտելու լրագրողների աշխատանքը։

«7 օր»-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, չմանրամասնելով իրենց հետագա ծրագրերը, ասաց, որ իրենք կարողանում են շատ արագ, օպերատիվ որոշումներ կայացնել և հարկ եղած դեպքում մեկ ժամվա ընթացքում հավաքվել իրենց ուզած վայրում՝ «նույնիսկ Աշտարակ քաղաքում»,- ասաց Արամ Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը