Աշխարհ

10.02.2021 20:50


Թուրքիան և Ադրբեջանը տիեզերական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ կստորագրեն

Թուրքիան և Ադրբեջանը տիեզերական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ կստորագրեն

Թուրքիան տիեզերական ոլորտում համագործակցության շրջանակներում համաձայնագիր է ստորագրել 3 երկրի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Պակիստանի և Ադրբեջանի հետ համագործակցության մասին փաստաթուղթը պատրաստ է և կստորագրվի առաջիկայում»,-ացվելացրել է նախարարը:

Թուրքիան նախատեսում է 2023 թվականի վերջին տիեզերք արձակել սեփական արտադրության հիբրիդային հրթիռը, որը կոշտ վայրէջք կկատարի Լուսնի վրա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` 10 կետից բաղկացած ազգային տիեզերական ծրագրի շնորհանդեսի արարողությանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը