Լրահոս

10.02.2021 19:40


Երկու տղամարդ ներկայացել են որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական և Արցախից տարհանված անձանցից գումար հափշտակել. ՀՀ ոստիկանություն

Երկու տղամարդ ներկայացել են որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական և Արցախից տարհանված անձանցից գումար հափշտակել. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու տղամարդ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տարհանված և Հայաստանում գտնվող ԱՀ երեք քաղաքացու ներկայանալով որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական՝ փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով կեղծ վճարային փաստաթղթեր տրամադրելու և կեղծ սեփականության վկայականներ ներկայացնելու եղանակով, չարաշահելով նրանց վստահությունը, Արցախի քաղաքացիներից մեկից պահանջել են 6 միլիոն դրամ ու ստացել՝ 3 միլիոն 800 հազար դրամ, մյուսից պահանջել ու ստացել են 3 միլիոն դրամ, իսկ երրորդից պահանջել են 4 միլիոն 475 հազար դրամ և 1000 դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արցախի քաղաքացին չի վստահել նրանց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Դեպքերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Դիմում ենք Արցախից Հայաստան տարհանված մեր հայրենակիցներին՝ վստահեք բացառապես պատկան մարմիններին, իսկ այլ անձանցից նման առաջարկություններ ստանալու դեպքում անմիջապես դիմեք իրավապահներին։

Այս խորագրի վերջին նյութերը