Կարծիք

10.02.2021 17:00


Հրապարակները դատարկ կմնան, քանի դեռ կմտածեք, որ ուրիշները պետք է փրկեն ձեր հայրենիքը

Հրապարակները դատարկ կմնան, քանի դեռ կմտածեք, որ ուրիշները պետք է փրկեն ձեր հայրենիքը

Ընդունենք, որ չկա արտահերթ ընտրությունների պահանջ, հերն էլ անիծած՝ ընդունենք, որ չկա հողատու դավաճանին սիկտիր անելու պահանջ, ենթադրենք՝ իշխանափոխության պահանջ էլ չկա... Բա լավ, ինչի՞ պահանջ կա:

Հոտը որ հոտ է, կերի պահանջ ունի, նոր արոտավայրերի ու լեռնային գետակների պահանջ ունի, փլվող գոմը վերանորոգելու պահանջ ունի, գոմաղբը դուրս տանելու պահանջ ունի:

Մենք, որպես հասարակություն, ի՞նչ պահանջ ունենք:

Էլ մեծ-մեծ չխոսեք, թե ուզում եք, որ ձեր երեխաները լավ ապագա ունենան: Չեն ունենա, եթե հողատու դավաճանին սիկտիր չանեք:

Էլ գլուխս չտանեք, թե ուզում եք հզոր ու պաշտպանված երկիր ունենալ: Չեք ունենա, եթե ձեր երկիրը մաս-մաս վաճառողի լոլոները, թե իբր արտահերթ ընտրությունների պահանջ չկա, ընդունեք ի գիտություն:

Էլ ինձ չլացացնեք, թե մարդ չի գալիս հրապարակ, որովհետև այլընտրանք չեն առաջարկում: Ձեզ առաջարկվել և կոչ է արվել փրկել հայրենիքը ճիվաղների ճանկերից: Բայց հրապարակները դատարկ կմնան, քանի դեռ կմտածեք, որ ուրիշները պետք է փրկեն ձեր հայրենիքը:

Ունե՞ս պահանջներ: Հրաշալի է: Բայց միայն պահանջ ունենալը բավարար չէ հոտից ու նախրից տարբերվելու համար: Հենց ելնես պահանջդ ի կատար ածելու, քեզ կասեն մարդ, հասարակություն, ժողովուրդ, ազգ:

Էդիկ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը