Կարծիք

10.02.2021 12:55


Փոխվեց կյանքս, էս խուժան, դավաճան ղեկավարության, էս անխելք գլուխգովան ազգի, էս զզվելի ու ատելի հայրենիքի պատճառով

Փոխվեց կյանքս, էս խուժան, դավաճան ղեկավարության, էս անխելք գլուխգովան ազգի, էս զզվելի ու ատելի հայրենիքի պատճառով

Էդմոն ջան տղես, էսօր կյանքիս ա մենաուրախ ու անմոռանալի օրը պիտի լիներ,բայց ամեն ինչ շուռ եկավ գլխիվայր, և փոխվեց կյանքս, էս խուժան, դավաճան ղեկավարության, էս անխելք գլուխգովան ազգի, էս զզվելի ու ատելի հայրենիքի պատճառով։

Անցյալ տարի այս օրը չկարողացանք գալ քեզ մոտ բուք էր բոլոր ճանապարհները փակ, ասեցիր մի նեղվի գարնանը կհանդիպենք, գարուն չեկավ քովիդ եկավ, քովիդի վերջն էլ չեկավ, պատերազմ եկավ, մինչև օրս քեզ ենք փնտրում, որտեղ ես տղես, մաքուրս, խելոքս, կյանքս, որ գրկեմ քեզ ու ասեմ շնորհավոր 20 ամյակդ։

Ասում էիր մամ ջան ո՞րտեղ էս տեսել մարդ երկու տարի ծնունդը բանակում նշի, ու՞ր մնացիր տղես։

Կառոլին Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը