Լրահոս

10.02.2021 11:12


Գեղարքունիքի մարզում տուժածները հայտնել էին, որ վնասվածքները ստացել էին աստիճաններից վայր ընկնելու հետևանքով․ պարզվել է, որ տեղի է ունեցել ավտովթար

Գեղարքունիքի մարզում տուժածները հայտնել էին, որ վնասվածքները ստացել էին աստիճաններից վայր ընկնելու հետևանքով․ պարզվել է, որ տեղի է ունեցել ավտովթար

Երեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25 կմ հատվածում Բերդկունք գյուղի բնակիչ 42-ամյա Կարեն Վարդանյանը իր վարած Mitsubishi iՕ մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով նրա ուղևորներ համագյուղացիներ 33-ամյա Ա․ Հակոբյանը, և 7-ամյա Ն․Վ․ն, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հիվանդանոցում տուժածները հայտնել են, թե վնասվածքը ստացել են աստիճաններից վայր ընկելու հետևանքով։

Սակայն Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները տեղում պարզել են նաև, որ վթարի պատճառը եղել է Niva մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Mitsubishi-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։

Այդ մեքենան նույնպես հայտնաբերվել է։

Այս խորագրի վերջին նյութերը