Հրդեհ Սարի թաղ թաղամասում․ այրվել են ավտոտնակի տանիքը (մոտ 15 քմ) և ներսում գտնվող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան
Փետրվարի 10-ին, ժամը 06։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 6-րդ շարքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղի 5-րդ շարքի տներից մեկի ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07:33-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքը (մոտ 15 քմ) և ներսում գտնվող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան։