Քաղաքական

09.02.2021 19:41


Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել է Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերացման համար

Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել է Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերացման համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։

Այս պահին Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։

Պողոսյանը հիշեցրել է, որ գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի զսպման նպատակով, որպեսզի նա չթաքնվի քննությունից։

«Դրա անհրաժեշտությունը չկա։ Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը»,-նշել է փաստաբանը:

Մյուս պաշտպանները միացել են միջնորդությանը, նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Դատախազները չեն համաձայնել և առարկել են միջնորդության դեմ:

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը