Կարծիք

09.02.2021 17:50


Պատերազմի նիկոլական հաշվեկշիռը

Պատերազմի նիկոլական հաշվեկշիռը

Ցանկացած պատերազմից հետո ընդունված է հաշվել օգուտն ու վնասը:

Արցախյան առաջին պատերազմից ստացած մեր օգուտներն ակնհայտ էին, վնասները (մարդկային կյանքերը)՝ ցավալի: Նույնը չենք կարող ասել 2020-ին տեղի ունեցած պատերազմի մասին, քանզի կապիտուլյացիայի ենթարկված կողմն օգուտ ունենալ չի կարող: Արձանագրվեց և՛ մարդկային ահռելի կորուստ, և՛ Արցախի պետականության կորուստ:

Ի հակառակ մեզ՝ թուրքերն ու ադրբեջանցիները հաշվում են իրենց ստացածը:

Իր առանձին հաշվարկներն է անում նաև Նիկոլ Փաշինյանը: Կշռում օգուտն ու վնասը: Պարզվում է, որ իր համար շատ չնչին կորուստներ են եղել:

Իր քայլի ներկայացուցիչներից մեկն անկեղծորեն նկատեց, որ իշխող խմբակցությունը կապիտուլյացիայից հետո ընդամենը մի քանի՝ 3-4 պատգամավոր է կորցրել: Վե՛րջ: Մնացած առումներով իրենց համար կան միայն ձեռքբերումներ, որոնք գրեթե նույնական են ադրբեջանաթուրքական ձեռքբերումների հետ: Ըստ ամենայնի՝ հենց դա նկատի ուներ Նիկոլը, երբ պատերազմի առաջին օրը կոչ արեց, որ ինչ էլ լինի, իրենք իրենց պարտված չեն համարելու: Նրա այդ խոսքերն ուղղված էին բացառապես «Իր քայլը» խմբակցությանը:

Նիկոլենք պատերազմական հաշվեկշռից հանել են միայն մի քանի պատգամավորի: Դե իսկ Շուշին իրենց համար դժբախտ և դժգույն քաղաք էր: Քաղաք, որի 96 տոկոսն ադրբեջանցիներով էր բնակեցված եղել ու անհրաժեշտ էր վերականգնել «պատմական արդարությունը»:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը