Մեկնաբանություն

09.02.2021 18:05


Կորուսյալ երեքշաբթիներն ու շարունակվող կապիտուլյացիան

Կորուսյալ երեքշաբթիներն ու շարունակվող կապիտուլյացիան

Այսօր 2021 թվականի փետրվարի 9-ի 2020 թվականի «նոյեմբերի 10»-ն է: Եվ, ի դեպ, ինչպես անցյալ տարվա նոյեմբերի շարունակվող ամսի 10-ին, փետրվարի 9-ը երեքշաբթի է: Իսկ ներքաղաքական իրադարձային առումով դա նշանակում է, որ այսօր հերթական դատական նիստն է, այսպես կոչված «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով»: Այո՛, այո՛, խոսքն այն շինծու «գործի» մասին է, որով մեղադրանքներ են ներկայացված նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գեներալ-գնդապետներ Յուրի Խաչատուրովին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Մեղադրանք առ այն, որ նշված պետական և ռազմական գործիչները 2008-ի փետրվար-մարտին, իբր թե՝ «տապալել են սահմանադրական կարգը»:

Առանց այդ էլ ակնհայտ է, որ սա բացահայտ քաղաքական «գործ» է, որ ներկայացված մեղադրանքում ոչ մի իրավական կամ լրջմիտ հիմնավորում չկա: Պարզ ասած՝ այս «գործը» քաջնազարաբար իշխանության հասած ու այն ուզուրպացրած նիկոլ փաշինյանի կողմից անթաքույց քինախնդրության դրսևորում է՝ զուգահեռված քաղաքական հետապնդմամբ ու հակապետական նպատակներով:

Առհասարակ, ո՞վ է ո՛ւմ մեղադրում:

Մեղադրանքն էլ, գիտեք, ինքնին հերձվածողական է, միանգամայն բնորոշ փաշինյանական ռեժիմին:

Փաստորեն, «փողոցով», գործնականում՝ սահմանադրական կարգի տապալմամբ իւշխանությունը զավթած, ի լրումն՝ իշխանությունը զավթելուց հետո բազմիցս նույն այդ սահմանադրությունն ու սահմանադրական կարգը կոշկաներբանները մաքրելու փալաս դարձրած նիկոլ փաշինյանը մեղադրում է հիրավի պետական գործիչներին ու Հայրենիքի պաշտպանության գործում գնահատելի ներդրում ունեցող ռազմական գործիչներին... սահմանադրական կարգի տապալման մեջ:

Այն նույն նիկոլ փաշինյանը, ով 2008-ի մարտի 1-ին հենց սահմանադրական կարգի բռնի տապալման փորձ կատարեց, հրահրեց անկարգություններ, որոնք 10 մարդու կյանք արժեցան: Եթե Հայաստանում օրենքը գործեր ողջ խստությամբ, ապա նույն նիկոլ փաշինյանը պետք է որ իր այդ հակամարդկային ու հակապետական արարքների համար մինչև հիմա նստած լիներ ցմահ ազատազրկման դատապարտվածների խցում: Հուսով եմ, որ նա, ճիշտ է, արդեն շատ ավելի ծանր մեղադրանքներով կայացված դատավճռով, դեռ կհայտնվի նշված խցում:

Ո՞վ է մեղադրում:

Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը հետևողականորեն փակուղի մտցրած, այդպիսով նաև պատերազմի վերսկսումը հնարավոր դարձրած, թշնամու ռազմատենչ նկրտումներն այդպիսով լեգիտիմացրած, ապա Արցախյան երկրորդ պատերազմը ջախջախիչ տանուլ տված, Արցախը գործնականում կործանած ու Հայաստանի ինքնիշխանությունը զրոյացրած նիկոլ փաշինյանն է մեղադրում՝ իր ուսապարկա-նիկոլոզների հետ:

Ո՛ւմ են մեղադրում:

Մեղադրում են Արցախի ազատամարտը ճակատագրական պահին գլխավորած, պատերազմի ընթացքը բեկած և ազատամարտում հաղթանակի հասած Ռոբերտ Քոչարյանին, Արցախի հերոսին են մեղադրում, Արցախի հետպատերազմական վերականգնումն ապահոված նախագահին, Հայաստանի տնտեսական վերելքն ու աճը իրականացրած ՀՀ երկրորդ նախագահին են մեղադրում: Մեղադրում են ռազմական գործիչների, որ իրենց անուրանալի անվանդն են ներդրել Արցախի ազատամարտի հաղթանակում, Հայրենիքի պաշտպանության գործում:

Հողատու-կապիտուլյանտը մեղադրում է ազատագրող, հաղթող հերոսներին:

Սա՛ է բուն էությունը:

Եվ, ըստ այդմ, քանի դեռ շարունակվում է այս բացահայտորեն քաղաքական «դատը», քանի դեռ ամեն երեքշաբթի դատական նիստ է գումարվում, դա նշանակում է, որ շարունակվում է նաև Հայաստանի ու Արցախի բեկորների կապիտուլյացիան: Շարունակվում է Հադրութի և Շուշիի հանձնումը թշնամուն:

Ավելին, այս խայտառակ «դատի» շարունակվելը որոշակի ցուցիչն է այն բանի, թե ներկայիս Հայաստանում որքանով է ազդեցիկ կամ ինչ «թափ» ունի թուրքական «5-րդ շարասյան» թևը: Ավելի ճիշտ, արդեն կարելի է ասել՝ թուրքական կամ ադրբեջանաթուրքական հանձնակատարները:

Սա՛ է բուն էությունը:

Այո, այսօրվա իրողությունները այնպիսին են, որ բովանդակային առումով, էրդողանն ու ալիևը ի զորու են իրենց նոքյար նիկոլի միջոցով դատական եղանակով հետապնդել Արցախի հերոսներին, կոնկրետ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պետական և ռազմական գործիչների:

Մնացած «բլա-բլա»-ն, որ բարձրաձայնում են նիկոլն ու նիկոլականները, իրենց կողմից թուրքական շահերի սպասարկումը շղարշելու, հանրությանն ապակողմնորոշելու քարոզչական խնդիրների լուծմանն է ուղղված:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը