Աշխարհ

09.02.2021 15:28


Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում տալով երկրի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:

Երկրաշարժը գրանցվել է փետրվարի 9-ին` ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 11:30): Օջախը գտնվել է 5,29 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի ափին` Իզմիրի Ուրլա շրջանում:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը