ՊԵԿ-ում 2020 թվականին 6.8 միլիարդ դրամի պարգևավճար են ստացել. փաստաթուղթ
2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:
AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 6.820.207.205 ՀՀ դրամի պարգևավճար է հատկացվել, որը համարժեք է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլարին։
ՊԵԿ-ում պատերազմի օրերին՝ հոկտեմբեր ամսին, պարգևատրվել են 496.197.972 դրամի չափով, իսկ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերին` 474.067.050 դրամի չափով։ Ամենախոշոր պարգևատրումը ՊԵԿ-ում ստացել են տարվա վերջին ամսին՝ դեկտեմբերին` 1.341.069.941 դրամի չափով։ Հետաքրքիր է, թե քանի ԱԹՍ կարելի էր ձեռք բերել միայն դեկտեմբերյան պարգևատրումների գումարով կամ միայն ՊԵԿ-ում հատկացված մեկ տարվա պարգևատրումների գումարով։

AntiFake.am-ի հարցման պատասխանը՝ ստորև.