Զախարովան Նավալնիի կողմնակիցների` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչերը «դավաճանություն» է բնորոշել
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դավաճանություն է որակել այն փաստը, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Դա գռեհիկ է, միշտ էլ այդպես է եղել: Վերցրեք նույնիսկ մեր հեղինակների դասական գործերը` բարձր գրականությունից մինչև մանկական հեքիաթներ: Մեր երկրի համար սա միանշանակ որակավորում ունեցող պատմություն է: Մենք այժմ իրավական հիմք չենք քննարկում: Ինչ վերաբերում է բարոյական և էթիկական գնահատականին, ապա դա դավաճանություն է»,-ասել է Զախարովան:
Լիագումար նիստի արդյունքներով, Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են Ռուսաստանում Նավալնիին ձերբակալելու վերաբերյալ բանաձև, որով նրանք պահանջում են, որ Եվրամիությունը «անհապաղ խոչընդոտի «Հյուսիսային հոսք 2» ծրագրի ավարտին:
Նավալնին ձերբակալվել էր հունվարի 17-ին «Շերեմետևո» օդանավակայանում՝ Գերմանիայից վերադառնալուն պես, որտեղ ենթադրյալ թունավորմամբ միջադեպից հետո բուժում էր անցնում:
Փետրվարի 2-ին դատարանը Նավալնիի պայմանական պատիժը փոխարինել է իրական ժամկետով, վերջինս դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:

Աղբյուրը՝ tert.am