Քաղաքական

09.02.2021 12:31


Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների և հոգևորականի մուտքը Դադիվանք

Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների և հոգևորականի մուտքը Դադիվանք

Փետր­վա­րի 7-ին ուխ­տա­վոր­նե­րի հեր­թա­կան խում­բը ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ու­ղեկ­ցու­թյամբ ճա­նա­պարհ­վել է դե­պի Դա­դի­վանք։ Խմ­բին միացել են նաև հոգևո­րա­կան­ներ, ով­քեր պետք է հեր­թա­փո­խեին հա­մա­լի­րում ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող հոգևորականնե­րին։

Վանքի տա­րած­քին մոտ տե­ղակայ­ված ադր­բե­ջա­նա­կան ան­ցա­կե­տին մոտենալուն պես, պարզել են, որ վերջիններս տե­ղե­կաց­ված չեն խմ­բի մա­սին։

Երեք ժամ սպա­սե­լուց ու կր­կին ճշգր­տում­ներ ա­նե­լուց հե­տո, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը խում­բը նո­րից ու­ղեկ­ցե­ցել են դե­պի Դա­դի­վանք, սա­կայն, այն­տեղ ևս եր­կար սպա­սել տա­լով, ադր­բե­ջան­ցի­նե­րը չեն հա­մա­ձայ­նե­ցին բա­ցել ճա­նա­պար­հը` պատճա­ռա­բա­նե­լով, որ ի­րենք հրա­ման են ստա­ցել ար­գե­լել ոչ միայն ուխ­տա­վոր­նե­րի, այլև հեր­թա­պա­հու­թյան ե­կած հոգևորական­նե­րի մուտ­քը սր­բա­վայր։

Եր­կար քաշք­շուկ­նե­րից հե­տո, խում­բը ե­րե­կո­յան ստիպ­ված վե­րա­դար­ձել է Ստե­փա­նա­կերտ։ Տեղեկությունը հայտնել է «Ազատ Արցախ» պարբերականը:

Այս խորագրի վերջին նյութերը