Լրահոս

09.02.2021 11:57


Մարտակերտի և Ասկերանի բնակավայրերում վտանգավոր զինամթերք է վնասազերծվելու

Մարտակերտի և Ասկերանի բնակավայրերում վտանգավոր զինամթերք է վնասազերծվելու

Արցախի Մարտակերտ քաղաքում և Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ համայնքներում ու հարակից բնակավայրերում փետրվարի 9-ին սակրավորական ջոկատներն ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է 911 հեռախոսահամարը»,-հայտնում են ծառայությունից:

Այս խորագրի վերջին նյութերը