Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի ու Գևորգյանի գործով հերթական նիստը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
***
Դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ տվեց գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել, որոնք դրա օտարում չեն ենթադրում: Համապատասխան հայտարարությունը դատարան ներկայացրել փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Որքանով հասկանում ենք, խոսքն այն տան մասին է, որտեղ ապրում է Քոչարյանը, և հարակից տարածքի: Եթե խոսքը դրա մասին է, չենք առարկում»,-ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Դատարանը համարեց, որ որևէ խոչընդոտ չի տեսնում գույքի հետ կապված գործարքների թույլատրման համար, եթե դրանք դրա օտարում չեն ենթադրում, և թույլատրեց ցանկացած գործարք, որը կալանքի տակ գտնվող գույքի օտարման չի հանգեցնի:
***
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատը շարունակվել է փակ դռների հետևում:
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանըմիջնորդություն է ներկայացրել, որը վերաբերում է Արթուր Ավագյանին: Ալումյանի խնդրանքով միջնորդությունը կդիտարկվի փակ դռների հետևում:
Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի ու Գևորգյանի գործով հերթական նիստը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
***
Դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ տվեց գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել, որոնք դրա օտարում չեն ենթադրում: Համապատասխան հայտարարությունը դատարան ներկայացրել փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Որքանով հասկանում ենք, խոսքն այն տան մասին է, որտեղ ապրում է Քոչարյանը, և հարակից տարածքի: Եթե խոսքը դրա մասին է, չենք առարկում»,-ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Դատարանը համարեց, որ որևէ խոչընդոտ չի տեսնում գույքի հետ կապված գործարքների թույլատրման համար, եթե դրանք դրա օտարում չեն ենթադրում, և թույլատրեց ցանկացած գործարք, որը կալանքի տակ գտնվող գույքի օտարման չի հանգեցնի:
***
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատը շարունակվել է փակ դռների հետևում:
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել, որը վերաբերում է Արթուր Ավագյանին: Ալումյանի խնդրանքով միջնորդությունը կդիտարկվի փակ դռների հետևում: