Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել. փողը 10 տոկոսով կտրել են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել, վարչապետի աշխատակազմից հրահանգել են առնվազն 10 տոկոսով կրճատել 2021 թվականի բյուջեով իրենց հատկացված ծախսերը, քանի որ դրանք պետք է ուղղվեն հետպատերազմական խնդիրներին, մասնավորապես, սոցիալական ծրագրերին։
Եթե որոշ գերատեսչություններում մտահոգված են, որ տարեվերջին կարող են աշխատավարձերի խնդրի առջև կանգնել, ապա կան նախարարություններ, որոնք նորմալ են ընդունել պահանջը։ Մեզ ասացին, որ ընդամենը բյուջեի «վերաբաշխում» է տեղի ունենալու, և երկրորդական ծրագրերի համար հատկացված գումարներն ուղղվելու են սոցիալական ծրագրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։