Մեկնաբանություն

09.02.2021 10:19


Նիկոլի կյանքն ու աթոռը

Նիկոլի կյանքն ու աթոռը

Երբ Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերի խմբակցության անունից գրում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ հասարակության լայն շերտերի մոտ չկա, տողատակում երևում է այլ նախադասություն։ Այդ նախադասութունը «Ես կյանքս կտամ, բայց աթոռս չեմ տա»–ն է։

Աթոռի հարցը Նիկոլի համար, իրոք, կյանքի հարց է։ Քանի աթոռը կա, ինքը հնարավորություն ունի խուսափելու բազմաթիվ հարցերից ու պատասխաններից։ Եվ, ի վերջո, քրեական պատասխանատվությունից։

Նիկոլը դարձել է աթոռի գերի ու գերության մեջ է պահում Հայաստանը։ Նա ամեն օր պարտության է տանում Հայաստանը, որ փրկվի։

«Աթոռ՝ հանուն փրկության»․ սա՛ է Նիկոլի միակ կարգախոսը։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ նա իր ճղճղան ընդդիմադիր աշխատելու տարիներին բոլոր իշխանություններին մեղադրել է աթոռից կառչած լինելու համար։

Ի դեպ, երբ Նիկոլը հայտարարում է, որ հասարակական լայն շերտերի մոտ արտահերթ ընտրությունների պահանջ չկա, տողատակում սպրդում է նաև «Իմ հեռացման հանրային պահանջ չկա» ձևակերպումը, որը «թարգմանաբար» այլ բան է նշանակում։ Նշանակում է, որ, ըստ Նիկոլի, հայ ժողովուրդը երազել էր, թե երբ պետք է իր պես մեկը գա, որ օդում կախված 5 միլիարդ դոլարի թեմայի շրջանակներում հանձնի Արցախի պետականությունը, Արցախի 75 տոկոսը, զոհի շուրջ 5 հազար տղաների, վիրավոր ու հաշմանդամ դարձնի ավելի քան 10 հազարին, անտուն թողնի 100 հազարի, թուրքին բերի Սյունիք, թալանի պետական բյուջեն, վերացնի հայկական բանակը, Հայաստանը սարքի կիսապետություն։ Սրա՞ պահանջը կար։ Սա՞ է ուզում ասել «ժողովրդի» վարչապետը։

Իրականությունն այն է, որ արտահերթի պահանջ կա, բայց ոչ այնքան արտահերթ ընտրությունների, որքան Նիկոլին արտահերթ վռնդելու պահանջ։ Այլ հարց է, որ ընդդիմադիր ուժերը դեռ չեն հասել այդ պահանջի բավարարմանը։ Բայց միևնույն է, եթե պահանջը կա, ապա այն բավարարվելու է։ Ու ինչքան Նիկոլը խուսափում է դրա բավարարման քաղաքական ճանապարհից, այնքան ինքն իր ձեռքով գործի է դնում գիլյոտինի մեխանիզմը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը