Սպանություն Երևանում. Նորագավիթի տներից մեկում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դի
Փետրվարի 8-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի տներից մեկում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքներն ու կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, պարզել են սպանվածի ինքնությունը:
Սպանվածը՝ Նորագավիթ թաղամասի 1-ին հողակտորի 125 տան բնակչուհի, 84-ամյա Լուսյա Մկրտչյանն էր: