«Ոչ մի դրական և լուրջ պատասխան չստացանք»․ անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպեցին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ (տեսանյութ)
Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին ՊՆ-ի դիմաց էին: Նրանց մի մասը հանդիպում ունեցավ ՊՆ-ում:
Լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը հայտնեց. «Վաղարշակ Հարությունյանի հետ երկար զրույց ունեցանք, մեր հարցերը, դժգոհությունները հայտնեցինք: Հինգ ծնողով բոլոր հարցերը չէինք կարող տալ, ներսից էլ հայտնեցին, որ ծնողները ցուցակագրվեն, մինչև հինգշաբթի, ուրբաթ խոստացել են, որ նորից կհանդիպեն ծնողների հետ: Առաջին հերթին խոսել ենք գերիների հարցի մասին, հետո, թե ինչ գործողություններ են իրականացվում, որ մենք վերջնակետին հասնենք»:
Ծնողը փոխանցեց, որ Վաղարշակ Հարությունյանը տարբեր երկրների դեսպանների հետ է հանդիպում, որպեսզի որոշ ճնշումների արդյունքում գերիների վերադարձ իրականացվի: Իսկ անհետ կորածների մասով Հարությունյանը վստահեցրել է, որ համապատասխան քայլեր են իրականացվում: «Որևէ խնդրի դրական լուծում չեղավ: Լիարժեք պատասխան չստացանք այս հանդիպումից, մենք ուզում ենք տեսնել, այլ ոչ թե լսել»:
Ծնողը ներկայացրեց նաև, որ իրենց ներկայությամբ Վաղարշակ Հարությունյանի կողմից Ռազմական ոստիկանության պետը հրաման ստացավ, որ անհապաղ սպաներին հավաքեն և օգնեն ծնողներին:
Նշենք, որ անցած շաբաթ վերջիններս կրկին ՊՆ-ի դիմաց պահանջում էին Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում, սակայն այն տեղի չունեցավ:
Անհետ կորած զինծառայողների ծնողները տևական ժամանակ է՝ ակցիաներ են անում՝ պահանջելով օր առաջ զբաղվել իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: Սակայն նրանք նշում են, որ որևէ հանդիպում արդյունք չի տվել, Կառավարությունը ոչինչ չի կարողանում անել: Նրանք նամակներ և դիմումներ են նաև ներկայացրել ՌԴ դեսպանատուն:

Աղբյուրը՝ tert.am