«Կլիմատեքնիք»՝ օդորակման և օդափոխման ամերիկյան ստանդարտներ
Օդորակման, օդափոխման և ջեռուցման համակարգերի ներմուծմամբ զբաղվող «Կլիմատեքնիք» ընկերությունն առաջարկում է ամերիկյան Rheem ապրանքանիշի բարձրորակ օդափոխման, օդորակման և ջեռուցման համակարգեր ցանկացած տարածքի համար:
Եթե դժվարանում եք ըստ նշանակության ճիշտ ընտրության հարցում, ապա վստահեք ավելի քան 20-ամյա փորձառություն ունեցող «Կլիմատեքնիք» ընկերության առաջատար մասնագետներին:
Մի քանի պարզ խորհուրդ տարածքին հարմար օդափոխման, օդորակման կամ ջեռուցման համակարգ ընտրելու համար:
Կենտրոնացված հովացման կարի՞ք ունի ձեր տարածը. ուրեմն ընտրեք օդորակման տանիքային մոնոբլոկ համակարգ (գազով/էլեկտրականությամբ), այն տեղադրվում է տանիքի վրա և օդատարների միջոցով կենտրոնացված հովացում ապահովում:
Հարցնում եք ի՞նչ է օդորակման կանալային կենտրոնացված համակարգը (գազով/էլեկտրականությամբ, երկուսը մեկում), ի՞նչ ֆունկցիա է իրականացնում, ինչպե՞ս է աշխատում և ո՞ր տարածքների համար է նախատեսվածայն պահովում է սառեցնում և տաքացնում՝ օդատարների միջոցով օդը հավասարաչափ բաշխելով ամբողջ տարածքում: Նախատեսված է թե՛ շինությունների ներսում և թե՛ դրսում տեղադրելու համար: Շինության ներսում տեղադրելու դեպքում կարիք չկա ավելորդ անցք բացել, քանի որ կանալային համակարգի շնորհիվ դրսի թարմ օդն ավտոմատ ներս է մղվում, իսկ ներսի կեղտոտ օդը դուրս է գալիս:
Եթե ձեր տարածքը՝ դալիճ, սրահ, բարձր առաստաղ ունի, ապա հարմար են առաստաղի կամ կասետային օդորակիչները:
Բնակարաններում նպատակահարմար է տեղադրել կանալային օդորակիչներ. դրանք էներգիախնայող են և անվտանգ: Փոքր բնակարանների համար, տեղի խնայողության առումով, առավել հարմար են պատի օդորակիչները:
«Կլիմատեքնիքը» ներկայացնում է նաև Կլիմատքուլ ապրանքանիշը, որը գնային առումով ավելի մատչելի է, որակային հատկանիշներով, աշխատանքային հզորությամբ չի զիջում և նախատեսված է մասսայական կիրառության համար: Ուզում եք վճարել քիչ՝ շրջապատված լինենով ցանկալի ջերմաստիճանո՞վ. ուրեմն ընտրեք Կլիմատքուլը և ղեկավարեք ջերմաստիճանն անկախ տարվա եղանակից:
«Կլիմատեքնիք» ընկերությունը պատվերով ներմուծում է նաև եվրոպական տարբեր ապրանքանիշերի չիլլեր-ֆանկոյլ օդորակման կենտրոնացված համակերգեր, որոնք նախատեսված են մեծ և արդյունաբերական տարաքծների օդորակման-օդափոխման համար, միևնույն ժամանակ թույլ են տալիս նույն տարածքի տարբեր հատվածներում ստանալ տարբեր ջերմաստիճան: Չիլլեր սառնարանային մեքենան հնարավոր է տեղադրել շենքերի տանիքներին՝ չփչացնելով շենքի արտաքին տեսքը: Կենտորնական օդորակման համար նախատեսված ֆանկոյլ ներքին էներգիայի համակարգը նույնիսկ չիլլերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ աշխատանային հզորությունը չի կորցնում: Տարբեր արտադրական հզորության չիլլեր-ֆանկոյլ կենտրոնացված համակարգերը հարմար են ցանկացած եղանակին ցանկալի ջերմաստիճան ապահովելու համար:
«Կլիմատեքնիքի» որակյալ, հուսալի, էներգիախնայող, անաղմուկ և անվտանգ օդորակման, օդափոխման և ջեռուցման համակարգերը կապահովեն ցանկալի միկրոկլիմա ձեր տարածում՝ ապահովագրելով եղանակային անհարմարություններից տարին 12 ամիս:
Ձեր օդափոխման համակարգը խնդի՞ր ունի, չգիտեք ո՞ւմ դիմել, որտեղի՞ց գնել պահեստամասեր, ո՞ր վարպետին վստահել. «Կլիմատեքնիքի» սպասարկման ծառայությունը կլուծի այս բոլոր հարցրեը: «Կլիմատեքնիքը» մատուցում է նաև օդորակման, օդափոխման և ջեռուցման համակարգերի սպասարկման ծառայություն՝ մաքրում, տեղադրում, նորոգում: Ընկերությունը ներմուծում է օրիգինալ պահեստամասեր, պարագաներ, դիֆուզորներ, բարձրորակ մաքրղ միջոցներ՝ իր հաճախորդներին ազատելով անսարքության դեպքում անցցանկալի խնդիրներից:
«Կլիմատքենիքի» հասցեն է՝ Արտաշիսյան 106, որտեղ ճիշտ զովանալու կամ ջերմանալու համար՝ ճիշտ խորհրդատվություն կմատուցեն ձեզ: «Կլիմատքենիքի» նորություններին ու գնային զեղչերին հետևեք ընկերության ֆեյսբուքյան էջում:
«Կլիմատեքնիք»՝ օդորակման և օդափոխման ամերիկյան ստանդարտներ
Օդորակման, օդափոխման և ջեռուցման համակարգերի ներմուծմամբ զբաղվող «Կլիմատեքնիք» ընկերությունն առաջարկում է ամերիկյան Rheem ապրանքանիշի բարձրորակ օդափոխման, օդորակման և ջեռուցման համակարգեր ցանկացած տարածքի համար:
Եթե դժվարանում եք ըստ նշանակության ճիշտ ընտրության հարցում, ապա վստահեք ավելի քան 20-ամյա փորձառություն ունեցող «Կլիմատեքնիք» ընկերության առաջատար մասնագետներին:
Մի քանի պարզ խորհուրդ տարածքին հարմար օդափոխման, օդորակման կամ ջեռուցման համակարգ ընտրելու համար:
«Կլիմատքենիքի» հասցեն է՝ Արտաշիսյան 106, որտեղ ճիշտ զովանալու կամ ջերմանալու համար՝ ճիշտ խորհրդատվություն կմատուցեն ձեզ: «Կլիմատքենիքի» նորություններին ու գնային զեղչերին հետևեք ընկերության ֆեյսբուքյան էջում:
Աղբյուրը՝ yerevaklur.am