Աշխարհ

08.02.2021 20:11


Թուրքերը Մարդինում ռազմական օպերացիա են սկսել քուրդ զինյալների դեմ

Թուրքերը Մարդինում ռազմական օպերացիա են սկսել քուրդ զինյալների դեմ

Թուրք ուժայինները ուղղաթիռների մասնակցությամբ ռազմական օպերացիա են սկսել երկրի հարավ-արևելյան Մարդին նահանգի Օմերյան շրջանում:

Նշվում է, որ ռազմական գործողությունները իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:

Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, ավելի վաղ Մարդինում փողոց դուրս գալու արգելք էր սահմանվել:

Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող մի շարք գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը