Քաղաքական

08.02.2021 12:40


Աննա Հակոբյանի սենյակից 3 հարկանի հայհոյանք է հնչել, նա ստորացրել է Նիկոլ Փաշինյանին. Գաբրելյանով

Աննա Հակոբյանի սենյակից 3 հարկանի հայհոյանք է հնչել, նա ստորացրել է Նիկոլ Փաշինյանին. Գաբրելյանով

Հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրելյանովն իր Տելեգրամ-ալիքում գրել է․

«29-ամյա Արգիշտի Քյարամյանը Արցախ է ժամանել ԱԱԾ 30 աշխատակիցների հետ։ Գլխավոր խնդիրը, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարի առաջ դրել էր Փաշինյանը, իր կնոջ ու որդու անվտանգությունն էր։ Դերերը բաշխվել են հետևյալ կերպ. բացի Աննա Հակոբյանի անձնական պահպանությունից, նրա, այսպես կոչված, արտաքին շրջագծից բացի, նրա անվտանգությունն ապահովում էին ևս 10 ամբողջությամբ զինված սպեցնազներ։ Անգամ Ղարաբաղի սպեցնազում էին զարմացած ԱԱԾ աշխատակիցների զենք-զինամթերքից»:

Եվս 10 աշխատակից պահպանում էին Փաշինյանի որդուն։ Մյուսները մշտապես գտնվում էին Արգիշտիի տրամադրության տակ։ Սկանդալը պայթել է, երբ գեներալ Մովսես Հակոբյանը կոշտ տոնով փորձել է Նիկոլի կնոջից պահանջել` լքել բունկերը, որում գերգաղտնի ռազմական օպերացիա էր քննարկվում։ Նախքան այդ, արդեն մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նրանց վիրավորած է եղել և անգամ փորձել է սովորեցնել, թե ինչպես պետք է կառավարել զորքը։ Մովսես Հակոբյանը չի դիմացել և շատ կոշտ տոնով այդ կնոջից պահանջել է լքել շտաբը։ Սրանից անմիջապես հետո Հակոբյանի թիկնապահները փորձել են նրան հանգստացնել։ Բայց բավականաչափ ալկոհոլ օգտագործած կինը զանգել է Նիկոլին և սկսել նրա հետ հաշիվ մաքրել։

Ինչպես պատմել են անվտանգության աշխատակիցները՝ Աննա Հակոբյանի սենյակից 3-հարկանի քֆուրներ են լսվել և աներևակայելի աղաղակներ։ Կինը ստորացրել է ամուսնուն և ասել, թե նա ինչ տղամարդ է, եթե ինչ-որ մի «Մոսկա» խայտառակում է իր կնոջը։

Կնոջ հետ զրույցից 5 րոպե անց Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և ՀՀ ԱԱԾ պետից պահանջել, որ նա կալանավորի Հակոբյանին ու ձեռնաշղթաներով բերի Երևան։ Հենց նման պահանջ է եղել․ բերել ձեռնաշղթայով ու ոստիկանական մեքենայով։

Քյարամյանը պատիվ է տվել ու գնացել Արցախի նախագահի մոտ։ Վախեցած Արայիկ Հարությունյանն իր մոտ է հրավիրել երկու գեներալների՝ խորհրդակցելու։ Գեներալներն ասել են, որ ոչ ոք նման հրաման չի կատարի, և, հակառակը, կձերբակալվեն Քյարամյանն ու իր ողջ թիկնազորը։ Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրամանն ու այդ մասին ասել Արգիշտիին։ Քյարամյանը դողացող ձայնով Նիկոլին զեկուցել է, որ Հակոբյանին ձերբակալելու հրամանն անհնար է կատարել։ Փաշինյանը սկսել է գոռալ ԱԱԾ երիտասարդ ղեկավարի վրա ու նրան մեղադրել, որ տղամարդ չէ։ Սրան հետևել է պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենի ազատման հրամանը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը