Լրահոս

08.02.2021 12:00


10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 177-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3906-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 156 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159 720, փաստացի բուժվողներինը՝ 4395: Մեկ օրում արվել է 1870 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 666 195 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը