Մեկնաբանություն

08.02.2021 11:10


Նիկոլի վախերը, մանիպուլյացիաներն ու կեղծիքները

Նիկոլի վախերը, մանիպուլյացիաներն ու կեղծիքները

«Իմ քայլի» անունից Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարության առաջին համացանցային ռեակցիան բնական էր՝ Նիկոլը վախեցավ ու հետ քաշվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից։

Բնական էր նաև համացանցային մեկ այլ ռեակցիան՝ Նիկոլի մոտ վախն առաջացել էր Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից։

Մի կողմ թողնելով Նիկոլի վախերը՝ եկեք տեսնենք, թե փոքրիկ տեքստի մեջ նա որքան մանիպուլյացիա, կեղծիք ու նենգափոխում է արել։

Նիկոլն իրքայլականների շուրթերով արձանագրել է, որ

արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից,

հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

Իրականությունն այն է, որ խորհրդարանական ընդդիմության կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական է գնահատվել, բայց պայմանով, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ դա չպետք է լինի, քանզի ողջամիտ ու հիմնավոր կասկածներ կան, որ «ժողովրդի» վարչապետը գնալու է տոտալ կեղծիքների։

Նիկոլը խորհրդարանական ընդդիմությունից հավաստիացում է խնդրել, որ իր հրաժարականից հետո (ըստ ՀՀ սահմանադրության՝ միայն վարչապետի հրաժարականից ու դրանից երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո կարող է ԱԺ–ն լուծարվել ու լինեն նոր ընտրություններ) իրենք չեն առաջադրի վարչապետի սեփական թեկնածու, սակայն չի ստացել դրական պատասխան։ Պատկերացնո՞ւմ եք, խորհրդարանի գրեթե 2/3 կոճակներին տիրապետող Նիկոլը վախեցել է, որ իր քայլն իրեն «կքցի» և ուրիշի օգտին քայլ կանի։ Ասել է թե, հայտարարության մեջ չի ներկայացված իրականությունը։

Հաջորդը։ Խորհրդարանական ընդդիմությունից առնվազն ԲՀԿ–ն` որպես Հայրենիքի փրկության շարժման անդամ, կողմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բայց Նիկոլի հեռացումից հետո։

Ինչ վերաբերում է «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ» ձևակերպմանը, ապա դրա մեջ ճշմարտություն կա։ Հասարակության լայն շերտերը Նիկոլի հեռացումը կամ գլուխն են ուզում, այլ ոչ թե արտահերթ ընտրություններ։ Այլ հարց է, որ հասարակության այդ պահանջը քաղաքական ուժերը դեռ չեն կարողացել կապիտալիզացնել։ Բայց սա այլ խոսակցության թեմա է։

Մի խոսքով, Նիկոլն իր ոճի մեջ է։ Նոր բան չկա։ Նենգափոխում է իրականությունն ու մուտիտներ անում։ Նոր բան չպետք է լինի նաև քաղաքական օրակարգում՝ Նիկոլը պետք է հեռացվի, և վե՛րջ։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջին հերթին դեմ են «Իմ քայլը» խմբակցության անդամների ճնշող մեծամասնությունը, քանզի շատ լավ հասկանում են, որ ցանկացած պարագայում իրենք հաջորդ խորհրդարանում չեն լինելու։

Նիկոլն արտահերթի գաղափարն իր կողմից նետել էր հենց ի՛ր խմբակցությանը շանտաժի ենթարկելու համար։

Արտահերթից խուսափում է նաև Նիկոլը, քանզի գիտի, որ շատ ցածր վարկանիշ ունի ու եթե 2008–ի մարտի 1–ին մարդկանց գլուխը կերավ ու ճողոպրեց, ապա այս անգամ Ռ․ Քոչարյանի ձեռքից չի պրծնելու։

Այս խորագրի վերջին նյութերը