Լրահոս

08.02.2021 11:10


Լոռու մարզում 25-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Լոռու մարզում 25-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի և Մեծ-Պարնի գյուղ մտնող ավտոճանապարհի հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Կիրեղյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը