Տաթեւում բացեցինք աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Տաթեւցիները եւ հարակից գյուղերի բնակիչներն անմիջապես զգացին այս հրաշքի գոյությունը, քանի որ իրենց կյանքի մակարդակը որակապես բարելավվեց, իսկ եկամուտներն աճեցին:
Դիլիջանը դարձավ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն: Դիլիջանցիները հիմա իրենց շատ ավելի վստահ եւ ուրախ են զգում: Դիլիջանի փողոցներում կարելի է տեսնել ժպտացող եւ ապագային հավատացող մարդկանց դեմքեր: Դիլիջանցիների կենսամակարդակի մասին խոսելն ավելորդ է:
Աշոցքում կյանքն անճանաչելիորեն փոխվեց, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտ մեկ տարի առաջ հայտարարեց, թե մեր պանիրը ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ աշխարհի ամենալավ պանիրն է: Հիմա աշոցքցիների կյանքի մակարդակը չի զիջում շվեյցարացիներին:
Գյումրիում բացվեց տեխնոպարկ: Գյումրեցիներն արդեն հիմա, ՀՀ էկոնոմիկայի նախարարի օգնական-խորհրդական Վահե Դանիելյանի սենսացիոն հայտարարությունից ժամեր անց արդեն զգում են, թե ինչպես է փոխվում իրենց կյանքը: Մոսկվայից եւ ՌԴ բազմաթիվ այլ քաղաքացիներից տեղեկություններ են ստացվում, որ արտագաղթած գյումրեցիները շտապում են ժամ առաջ վերադառնալ հայրենիք:
Ի դեպ, ավելացնենք, որ Դիլիջանում, Աշոցքում, Սյունիքի մարզում կտրուկ ավելացել է բնակչության թիվը: Իշխանությունները ծրագրեր են մշակում նոր բնակելի շենքեր կառուցելու համար: Տրվում են հիպոթեկային վարկեր, որոնց պայմաններին կարող են նախանձով նայել նույնիսկ ամերիկացիները: Կարճ ասած, վերջին երեք տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի իրականացրած տնտեսական հմուտ քաղաքականության շնորհիվ Հայաստանում հսկայածավալ փոփոխություններ տեղի ունեցան:
Միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներն իրենց անհամեմատ լավ են զգում: Խոշոր բիզնեսն էլ, տեղափոխվելով հարկային դաշտ, ամբողջովին հայտնվել է մրցակցային դաշտում, որից շահում են բոլորը, այդ թվում եւ նույն բիզնեսի ներկայացուցիչները: Այս փոփոխությունները հանգեցրել է նրան, որ հարեւան Վրաստանից եւ Թուրքիայից գործարարներն իրենց բիզնեսը աստիճանաբար տեղափոխում են Հայաստան: Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները որոշել են համատեղ խնդրանքով դիմել Հայաստանի իշխանություններին, խնդրելով այդքան լավ չզարգացնել տնտեսությունը, քանի որ Թուրքիայում եւ Վրաստանում բավական ծանր իրավիճակ է ստեղծվել: Պատահական չէ, որ Չիլին ցանկանում է գոնե մի քանի օրով իր մոտ տեսնել Հայաստանի տնտեսական հրաշքի հեղինակներին:
Առաջիկայում Իջեւանը վերածվելու է բարձր տեխնոլոգիանների կիրառմամբ բժշկական կենտրոնի: Քիչ ավելի ուշ Հրազդանում բացվելու է տարածաշրջանի ամենախոշոր ավտոմոբիլային գործարանը: Հայաստանի իշխանություններն արդեն համապատասխան պայմանագիր են կնքել մի շարք խոշոր ավտոարտադրող կոնցերների հետ: Ծրագրերն այնքան շատ են, որ դրանց մասին անվերջ կարելի է խոսել: Կյանքի որակի բարձրացման մասին է վկայում նաեւ այն, որ բազմաթիվ ապրանքատեսակների, այդ թվում սննդամթերքի շատ տեսակների գները Հայաստանում ավելի բարձր են, քան վերոհիշյալ ԱՄՆ-ում եւ Շվեյցարիայում:
Իհարկե, բացի գների աննախադեպ աճից, մյուս բոլորը սուտ է: Ամենավատն այն է, որ այս մասին ամենից լավ գիտեն կառավարությունում: Գիտեն, բայց շարունակում են նյուվասյուկիզմը: Իսկ շարունակելով՝ է՛լ ավելի մեծ վնաս են հասցնում պետությանը:
Նյուվասյուկիզմը շարունակվում է նաեւ քաղաքական դաշտում, որին միացավ Հայ ազգային կոնգրեսը եւ ժողովրդին սկսեցին կերակրել «երկխոսության» մասին տարատեսակ պատմություններով: Բայց ասեմ, որ ժողովրդին ոչ ձեր ստերն են պետք, ոչ` երկխոսությունները: Իրենց սպառած քաղաքական ուժերը պետք է հեռանան քաղաքական թատերաբեմից՝ տեղը զիջելով նրանց, ովքեր կգան եւ ժողովրդի հետ կխոսեն անկեղծ եւ կներկայացնեն հստակ եւ իրականանալի ծրագրեր: Ճիշտ ժամանակն է, որ տնտեսությունով եւ քաղաքականությամբ զբաղվեն նրանք, ովքեր իսկապես սիրում են Հայաստանը եւ սեր չունեն ֆոկուսների նկատմամբ, և ամենակարևորը՝ մասնագետ են:
Սերժ Սարգսյանի թիմը ձախողվել է բոլոր ճակատներում: Իրեն հիմնական ընդդիմադիր ուժ հռչակած Կոնգրեսը բացահայտեց իր իրական դեմքը եւ սպառեց իրեն: Այս իրավիճակում խիստ անհրաժեշտություն է քաղաքական դաշտի արմատական թարմացումը: Ընդ որում, նրանք, ովքեր պատրաստվում են լուրջ դերակատարում ունենալ քաղաքական եւ տնտեսական կյանքում պետք է հաշվի նստեն այն փաստի հետ, որը ժողովրդի մոտ գրեթե ամբողջովին կորել է վստահությունը իշխանությունների հանդեպ: Այնպես որ, նոր ուժերը պետք է ներկայացնեն հստակ ծրագիր եւ այն իրականացնելու հստակ մեխանիզմ: Ժողովուրդը արդեն հոգնել է նյուվասյուկիզմով տառապողներից, երկխոսողներից եւ բոլոր նրանցից, ովքեր պատգամավոր են դառնում միայն ավելի «լավ տղա» երեւալու համար:
Երբ վարչապետը Օստապ Իբրահիմովիչն է

Վարդան Մխիթարյան