Լրահոս

08.02.2021 10:36


Մինչ օրս Արցախում անհետ կորածների հարցերով զբաղվող կենտրոն է դիմել շուրջ 2,4 հազար մարդ․ ՌԴ ՊՆ

Մինչ օրս Արցախում անհետ կորածների հարցերով զբաղվող կենտրոն է դիմել շուրջ 2,4 հազար մարդ․ ՌԴ ՊՆ

Արցախում ՌԴ ՊՆ-ի` քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որը զբաղվում է անհետ կորածների որոնողական աշխատանքներով, շարունակում է իր գործունեությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

«Անհետ կորածների որոնողական աշխատանքները ռուս խաղաղապահներն իրականացնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ»,-նշում է գերատեսչությունը։

Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։

Նշվում է, որ մինչ օրս կետրոն է դիմել ավելի քան 2392 մարդ, որից 584-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը