Կարծիք

07.02.2021 18:45


Հայաստանից Լաչինով Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները

Հայաստանից Լաչինով Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Ռուստամ Մուրադովտ՝ Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարը, գրել է Վաղարշակ Հարությունյանին նամակ, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար եւ նախքան նոր հրահանգներ ստանաը խաղաղապահները Արվախի տարածք թույլ կտան մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Նամակում նշված է, որ այդպիսի անցումը կիրականացվի Նիկոլի եւ Իլհամի ԲԱՆԱՎՈՐ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել հունվարի 11-ին: Վաղարշակ Հարությունյանը գաղտնի է պահել այդ նամակը:

Այդ նամակի էությունը կայանում է նրանում, որ Հայաստանից Լաչինով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները: Մնացած բոլորին անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունն Արցախ այցելելու համար: Դե ինչ, ակնհայտ է, որ Հայաստանը հաստատել է իր կարգավիճակը՝ որպես քավության նոխազ, եւ չի մտածում այդ վիճակից դուրս գալու մասին: Այդ հարցի շուրջ Հայաստանի ԱԳՆ-ի լռություն դրա վառ ապացույցն է:

Հ.Գ. Ես անկեղծորեն մաղթում եմ հաջողություն սփյուռքի հայերին, Նիկոլին բոլոր վերջույթներով սատարողներին եւ Արցախ այցելել ցանկացողներին ադրբեջանական դեսպանատների անձնակազմի հետ շփման գործում»,-գրել է Միքայել Մինասյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը