Երևանում անցկացվելու է ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը
Ս.թ. ապրիլի 15-16-ը Երևանում անցկացվելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների
արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը:
Հանդիպմանը կմասնակցեն ՍԾՏՀ անդամ 12 երկրների պատվիրակությունները, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող 7 պետության ներկայացուցիչներ, 3 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ՍԾՏՀ նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Ադրբեջանին:
Ապրիլի 16-ին տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարարի, Ադրբեջանի փոխարտգործնախարարի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն