Լրահոս

06.02.2021 20:32


Ծեծի է ենթարկվել կանչով Գլինկայի փողոց մեկնած շտապօգնության ավտոմեքենայի 56-ամյա վարորդը

Ծեծի է ենթարկվել կանչով Գլինկայի փողոց մեկնած շտապօգնության ավտոմեքենայի 56-ամյա վարորդը

Երեկ ժամը 22։50-ին, Կենտրոնական Շտապօգնության ենթակայանից Ոստիկանության Էրեբունի բաժին ստացվել է ահազանգ, որ շտապօգնության թիվ 03 խումբը կանչով մեկնել է Գլինկայի փողոցի հասցեներից մեկը, որտեղ տանտերը հարձակվել է շտապօգնության վարորդի վրա և ծեծի ենթարկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Խ․-ն է։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Աշոտ Խ․-ի հետ վիճաբանած անձի ինքությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը