Կարծիք

06.02.2021 18:17


Շիշ բռնողի ԲԴԽ-ն

Շիշ բռնողի ԲԴԽ-ն

Ցավով պետք է արձանագրեմ, որ դատաիրավական համակարգը կանգնած է տոտալ փլուզման առջև։ Չնայած դատական իշխանության համար մարտնչող առանձին դատավորների և ԲԴԽ մի քանի անդամների անձնուրաց պայքարին' խնդիրը ստանում է համակարգային բնույթ։ Դատավորներին ճնշելու, նրանց նկատմամբ կոմպրոմատ հավաքագրելու առաքելությունը վստահվել է Շիշ բռնող Հայկ Սարգսյանին և վերջինիս եղբորը Նաիրի Սարգսյանին։ Նրանք են ԲԴԽ միջոցով իջեցնում կալանավորումների, այլ սանկցիաների, պատժատեսակների, պատժաչափերի, դատական այլ ակտերի պատվերները։ Հակաբարոյական լինելուց զատ' սա նաև հանցափաստ պարունակող երևույթ է, քանի որ 2 բարձրաստիճան պաշտոնյաներ' ԱԺ պատգամավոր և վարչապետի օգնական ճնշումներ են իրականացնում դատարանների նկատմամբ, իսկ որպես գործիք ծառայում է ԲԴԽ-ն' ոչ բոլոր անդամներով, իհարկե։ Այդպիսի մի տեղեկություն փոխանցվել է մեզ։ Մասնավորապես' Սերգեյ Խառատյանի գործով 5 դատավորների սովորական պատվերի, «առաջարկի», կրկին սովորական պատվերի կրկին «առաջարկի» այնուհետև երկու անգամ վախի միջոցով պարտադրել են Ս. Խառատյանին պահել կալանքի տակ։ Այս ամենը չի վրիպում մեր աչքից, ձեզ թվում է շշերի հետևում եք գործում ամեն ինչը մնում է աննկատ' սխալվում եք, ֆիքսվում է ամեն ինչ, ամեն զանգ, ամեն հանդիպում։

Ալեքսանդր Կուչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը