Նիկոլի և նրան գովերգողների հասկացողությամբ Արցախի կործանումը և Հայաստանի թուլացումը ... «նոր հնարավորություն» է
Այդպիսի մի հայտնի նախկին-ներկա օլիգարխ կա՝ Խաչատուր Սուքիասյանը: Տարբեր շրջանակներ նրան ճանաչում և հիշատակում են նաև մականունով, բայց դրա կարիքը հիմա չկա: Մականունը չէ խնդիրը:
Խաչատուր Սուքիասյանը, ի տարբերություն նիկոլի, կապիտալի նախնական կուտակումն անցած դարի 90-ականներին է իրականացչել: ՀՀՇ իշխանության տարիներին, իշխող ռեժիմի ազդեցիկ գործիչների հետ մոտիկության շնորհիվ, բազմապատկել է իր ունեցվածքը, բացել ընկերություններ, ձեռք բերել նորերը, մի խոսքով: ՀՀՇ-ի իշխանության շրջանում գրեթե պաշտոնապես, թիվ 1 օլիգարխն էր, թերևս: Հետագայում Խաչատուր Սուքիասյանը անցել է տարբեր վայրիվերումներով, բայց ամենևին էլ «կուլակաթափության» չի ենթարկվել, հակառակը՝ պետության նկատմամբ կուտակած հարկային պարտավորությունները կատարելուց հետո, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, կարելի է ասել՝ անխռով շարունակել է իր բիզնես-գործունեությունը, ավելացրել կարողությունը: Ինչևէ:
Խաչատուր Սուքիասյանը շատերի կողմից ընկալվում է որպես նիկոլի իշխանության ոչ միայն գաղափարական հովանավոր ու աջակից:
Նախօրեին, ՆԱ-1-ի («նիկոլի անձնական», նախկին Հ1) եթերում Խաչատուր Սուքիասյանը, այն որ ասում են՝ «սազը ձեռքն առած», այս դեպքում սազը ու մի հատ էլ թառ վերցրած, մի գովերգել էր գովերգում նիկոլ փաշինին, որ «Սիլաչիում» կասեին, էլ դու՝ սո՛ւս:
Ըստ Սուքիասյանի գովաբանության, նիկոլի բռնատիրական հիստերիկապետության տակ ընկած Հայաստանում ա) չկա կոռուպցիա, բ) չկա պետական մարմինների կողմից բիզնեսին խոչընդոտում, գ) համատարած ապրանքների մի չտեսնված էժանացում է, դ) տնտեսությունն ուղղակի թռիչքաձև սլանում է վեր:
Երբ նիկոլական ուսապարկերն են նման բան ասում, մարդու քմծիծաղ է գալիս, բայց դա արդեն սովորական մի բան ես համարում՝ քաջ գիտակցելով, որ ստախոս-անպատասխանատուներից մեկն է տակուգլուխ դուրս տալիս: Բայց երբ նման կենսափորձ ունեցող ճանաչելի խոշոր սեփականատերն է նման բաներ ասում, դա խայտառակություն է և ամո՛թ, առաջին հերթին՝ իր համար:
Հիմնականը:
Խաչատուր Սուքիասյանի ասելով՝ ստացվում է, որ շատ լավ բան է տեղի ունեցել, Արցախը նիկոլի կողմից թշնամուն նվիրելուց, Հայաստանի պետականությունը վարի տալուց և երկիրը կրախի մեջ նետելուց հետո, վերջապե՜ս, վերջապես հնարավորություն է ստեղծվել... Թուրքիայի հետ առուտուր անելու, Հայաստանն, իբրև թե՝ ապաշրջափակելու, թուրք-ադրբեջանական զույգի հետ կոոպերացվելու համար:
Սա պատրանք է, իսկ երբ նման բան ասում է տնտեսությունից հասկացող անձնավորությունը, նշանակում է՝ նա կեղծում է, միտումնավոր խեղաթյուրում է խնդիրներն ու իրականությունը:
Նախ, ստացվում է, թե թուրքերի հետ առուտուր անելու, չերեզ Թուրքիա ապրանք տանել-բերելու հարցում Խաչատուր Սուքիասյանին խանգարում էին Արցախը, Հայոց բանակը, զոհված հազարավոր հայ տղաները, Շուռնուխի կեսը և այդպես շարունակ:
Երկրորդ. կարծեցյալ ապաշրջափակման, Թուրքիայի, Ադրբեջանի հետ ճանապարհների բացման մասին ճամարտակողները կամ «լոլո»-ներ պատմողները կանխամտածված լռում են այն մասին, որ Հայաստանը, առավել ևս՝ ներկա պայմաններում, ուղղակիորեն չի դիմանա թուրքական տնտեսական էքսպանսիային: Թուրքիան պարզապես կխժռի Հայաստանը և «օֆ» էլ չի քաշի, առավել ևս, որ իրենց համար դա տնտեսական հարց չէ, այլ քաղաքական գերխնդիր՝ շարքից հանել, քարտեզից ու երկրի երեսից վերացնել Հայաստանը, հայերին, որպես ինքնուրույն պետական միավոր:
Նմանապես նրանք կանխամտածված շրջանցում են հարցը, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարեցնում, այլ ավելի են սաստկացնում հակահայ հռետորաբանությունը և իրենց գործողությունների թշնամական բնույթը: Խաչատուր Սուքիասյանը չշրջանցեց այդ հարցը, բայց այնպիսի բան ասաց, որ ավելի լավ է՝ շրջանցեր: Ասում է, թե՝ աստիճանաբար այդ երևույթը կմարի: Անհեթեթություն: Չնայած, հա, կմարի, եթե նիկոլի ցուցումով, բոլոր նիկոլականները թլպատվեն, ֆես կրեն, մահմեդականություն ընդունեն և գրվեն թրքահպատակ...
Սրանց կարգախոսն ու ասածը այն է, որ Արցախի ու Հայաստանի ռազմաքաղաքական տապալումը, համընդգրկուն աղետը՝ տարածքային էական, մարդկային շոշափելի ու անդառնալի, տեխնիկական ահռելի կորուստները, Արցախի վերացումն ու այն ռուսական ռազմահենակետի վերածելը, Հայաստանի ինքնիշխանության զրոյացումն ու վերահաս տնտեսական գահավիժումը... «նոր հնարավորություններ» են: Հա, թուրքերի ու նրանց ադրբեջանցի եղբայրների համար իսկապես էլ՝ «նոր հնարավորություն» է: Սրանց հասկացողությամբ՝ Հայաստանի կործանումը... նոր հնարավորություն է: Նոր հնարավորություն...Հայաստանի վիլայեթացման, Թուրքիայի ծայրագավառի վերածելու համար:
Խաչատուր Սուսքիասյանը, որ նիկոլի ամբողջ ուսապարկանոցին՝ փարչակով հանդերձ, տնտեսությունն ու տնտեսության կառավարումը հասկանալու տեսանկյունից կտանի հորդահոս պուլպուլակի մոտ ու ծարավ հետ կբերի, տնտեսական այնպիսի մի հովվերգական պատկեր է նկարագրում, որ անմիջապես աչքի է զարնում՝ մարդը շա՜տ վաղուց անձամբ որևէ խանութ կամ բանջարեղենի կրպակ չի մտել: Դե, հասկանում ենք, մեծահարո՜ւստ, օլիգարխիկ վիճակներ են:
Բա որ ամեն ինչ ուղղակի լուսաշող է, այդ ինչո՞ւ է Խաչատուր Սուքիասյանի սրտի նիկոլը մտնում «Հայաստան» հիմնադրամի գրպանը, ինչո՞ւ է ավելանում արտաքին պարտքը: Թե բա՝ շաքարն էժանացել է: Հա, բա ո՜նց, բանանն էլ է էժանացել: Իսկ այ, ձեթը գրեթե կրկնակի թանկացել է, մեկ էլ «Զվարթնոցում» հերթ են կանգնել այս հրա՜շք, այս օրինականության մարմնավորում, այս անկոռուպցիա երկրից ժամ առաջ փախչել ցանկացողները:
Ջհանդամը, թե պատերազմում հազարավոր զոհեր չենք տվել, ջհանդամը, որ Արցախը՝ Շուշիով, Հադրութով, Քարվաճառով ու Քաշաթաղով նիկոլը չի նվիրել ալիևին: Կարևորն այն է, որ Խաչատուր Սուքիասյանի համար դեպի Թուրքիա ուղիղ ճանապարհ է բացվել(ու), կարևորը, որ ինքը, մեկ էլ տեսար, վերադարձավ իր հհշ-ական ժամանակների օլիգարխական վիճակին: Դա, իհարկե, առանցքային պահն է:

Արմեն Հակոբյան