65 մլն դրամ ավանդ, 60 մլն դրամի պարտատոմս՝ 2020-ին ձեռք բերված, 55 մլն դրամ կանխիկ գումար, տասը «օբյեկտ», բնակարան ու հողամասեր. Սյունիքի մարզպետի ու նրա ընտանիքի ունեցվածքը
Տարեվերջին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է հայտարարագիր: Պաշտոնական հայտարարագրից Tert.am-ը տեղեկանում է, որ Գորիս քաղաքում մեկ հողամասի համասեփականատեր, ինչպես նաև երկու անշարժ գույքի համասեփականատեր՝ կրկին Գորիսում, Տեղ համայնքում երեք հողամասի սեփականատեր է, չորս ավտոմեքենա ունի՝ երկուսը բեռնատար՝ 1990 և 1991 թվականների արտադրության, երկուսը մարդատար՝ 2011 և 2012 թթ. արտադրության: 60 մլն դրամի պարտատոմսեր է ձեռք բերել 2020-ին, փոխառություններ չունի, բանկային հաշվին ունի 1 մլն 400 հազար դրամ, կանխիկ՝ 20 մլն դրամ, ՊՆ-ից որպես կենսաթոշակ ստանում է տարեկան 1 մլն 926 հազար դրամ, իսկ որպես աշխատանքի վարձատրություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է 406 հազար դրամ:
Կինը՝ Ալվարդ Պետրոսյանը, 2011-ին ձեռք է բերել բնակարան Երևանի Էրեբունի համայնքում, 2020 թվականին ձեռք է բերել 2012 թվականի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվին 100 հազար դրամ ունի, կանխիկ՝ 2 մլն դրամ, որպես թոշակ ստանում է տարեկան 318 հազար դրամ:
Որդին՝ Կարեն Պողոսյանը, ըստ իր հայտարարագրի, Գորիս քաղաքում 10 հասարակական նշանակության շինության միանձնյա սեփականատեր է, որից ութը ձեռք է բերել 2018-ին:
Երկու մեքենա ունի՝ «Օփել»՝ 2000 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2017-ին, և «Տոյոտա»՝ 2015-ի արտադրության, որը ձեռք է բերել 2020-ին:
Կանխիկ 30 մլն դրամ ունի, աշխատանքի վարձատրությունը տարեկան 510 հազար դրամ է:
Մարզպետի հետ համատեղ բնակվող մեկ անձ՝ Մկրտչյան Լիլիա Կարենի, 65 մլն դրամ ավանդ ունի, կանխիկ 3 մլն դրամ:
Ըստ հայտարարագրերի՝ Սյունիքի մարզպետն ու ընտանիքն ունեն յոթ ավտոմեքենա, այդ թվում՝ երկու բեռնատար, տասը ռեստորանահյուրանոցային համալիր, կանխիկ 55 մլն դրամ ունեն, 60 մլն դրամի պարտատոմս, 65 մլն դրամի ավանդ, մեկ բնակարան Երևանում և հողամասերի համասեփականատեր են, ինչպես նաև՝ երկու անշարժ գույքի: