Մյանմայում փետրվարի 6-ին համացանցի հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է NetBlocks ընկերությունը:
Համաձայն ընկերության Twitter-ի էջում արված հայտարարության՝ Մյանմայում արձանագրվել է համացանցի զանգվածային անջատումների երկրորդ դեպքը, ողջ երկրում համացանցի հասանելիությունն ընկել է 54 տոկոսի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի իշխանությունների պահանջով արգելափակվել էին Facebook ընկերության մի քանի ծառայություններ, այդ թվում և Instagram-ը, WhatsApp–ը և Messenger-ը:
Մյանմայում փետրվարի 1-ին զինվորականությունը ձերբակալել էր երկրի քաղաքական առաջնորդներին և խլել իշխանությունը։ Զինվորական ղեկավարությունը 1 տարով արտակարգ դրություն է հայտարարել երկրում։
Մյանմայում համացանցի զանգվածային անջատումներ են