Լրահոս

06.02.2021 11:48


Հադրութի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն

Հադրութի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ փետրվարի 5-ին, հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից:

Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի վերջինիս ինքնությունը:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

2020 թվականի Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

Այս խորագրի վերջին նյութերը