Լրահոս

06.02.2021 11:34


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 211 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 211 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 211 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 937-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3893-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 227 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159 577, փաստացի բուժվողներինը՝ 4467: Մեկ օրում արվել է 568 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 659749 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը