Լրահոս

06.02.2021 10:02


Գիշերը կրկին երկրաշարժ է եղել

Գիշերը կրկին երկրաշարժ է եղել

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ժամը 00:06-ին երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք:

«Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա մի քանի ժամ առաջ գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածությունները չեն եղել:

Փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան աղաքում 3 - 4 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը